ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ոսկու տենդին փոխարինելու է եկել երկնքարայինը: Օրեցօր ավելանում է արկածախնդիրների թիվը, ովքեր զբաղվում են երկնաքարերի բեկորների որոնմամբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Երկնաքարի մեկ գրամի արժեքը հազար դոլար է՝ ոսկուց 20 անգամ թանկ: Շահութաբեր բիզնեսով զբաղվողները հաճախ են հետևում տեղեկատվական տիեզերական աղբյուրներին, իմանալու, թե երբ է երկնաքարային անձրև սպասվում: