Wednesday, 08 05 2024
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան

Վաճառվել է ձայների 3-5%-ը, ծախսվել է 2-2.5 մլն դոլար. Ա. Ադիբեկյան

Մայիսի 6-ի ընտրություններն ազատ, արդար և կայացած էին. սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի գնահատականն է անցած ընտրություններին: Ըստ նրա` ընտրատարածքներում անցկացված ընտրությունը շատ նորմալ էր և միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ ինչ կատարվում էր ԸՏ-ներից դուրս, դրա համար բոլորս ենք պատասխանատու:

«Առաջին լրատվական»-ի հարցին` ինչքա՞ն գումար է բաժանվել ձայներ գնելու համար, և որքանո՞վ է դա ազդել ընտրությունների արդյունքների վրա, Ա. Ադիբեկյանը պատասխանեց` վաճառվել է ձայների 3-5%-ը, և ծախսվել է 2-2.5 մլն դոլար, իսկ բաժանել են հիմնականում մեծամասնական թեկնածուները:

«2/3-ն ընտրությունների գալիս է ազատ, արդար մղումներով: Ժողովրդավարությունը մեզ մոտ հաղթել է»,- հայտարարեց սոցիոլոգը:

Մեր դիտարկմանը, թե մեծամասնականով հաղթել են միայն ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական թեկնածուները. Արդյո՞ք դա նշանակում է, որ հենց նրանք են ձայներ գնել, Ա. Ադիբեկյանը պատասխանեց՝ հիմնականում, այո՛:

Նշելով, որ Հայաստանում հեղափոխությունից մարդիկ վախենում են, Ադիբեկյանը ՀՀԿ համար կանխատեսեց երկարատև կառավարում, և դրա դեմ չի օգնի նաև սերնդափոխությունը, քանի որ սերունդների միջև կապն ուժեղ է:

Սոցիոլոգի խոսքով՝ ՀՀԿ վարկանիշի վրա չի ազդել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը, քանի որ դրա ազդեցությունը տարածվելու համար ժամանակ էր հարկավոր, որը չկար, ՀԱԿ-ից որոշ ձայների տարուբերում եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական խնդիրների պատճառով, իսկ ՕԵԿ-ը եղել է, կա և կմնա իշխանություն, քանի որ նա ունի իշխանական ռեսուրս և «վարիանտ չէ, որ իշխանական թևն իրեն կերակրողին ձայն չտա»:

Միաժամանակ, Ա. Ադիբեկյանը հայտարարեց, թե ընտրությունները կրկնեցին իր հարցումների արդյունքները, և ի տարբերություն Գելափի, ինքը ռիսկ չէր անի հարցում անցկացնել, օրինակ, Զիմբաբվեում, որտեղ չգիտի ցեղախմբերի հարաբերությունները: Ադիբեկյանի բնութագրմամբ` «Սոցիոմետր»-ը լավագույն բրենդային կենտրոնն է, իսկ ինքն իրեն էլ նա բնոոթագրեց որպես սոցիոլոգ-մարգարեի:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում