ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ դատապարտել է Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունները, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ, տասնյակ մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները դատապարտել է նաև պաշտոնական Վաշինգտոնը։ Այսօր Ռուսաստանի այդ հանրապետությունում հայտարարված է սգո օր։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում տեղի է ունեցել միանգամից երկու պայթյուն։ Ամենամեծ վնասը հասցրել է դրանցից երկրորդը, քանի որ առաջինից հետո ահաբեկչության վայրում հավաքվել են հարյուրավոր մարդիկ՝ չսպասելով երկրորդ պայթյունին։