Տարբեր երկրների օգտատերերի միջև լեզվական անջրպետը վերացնելու նպատակով, Google-ն իր էլեկտրոնային փոստում գործարկել է հաղորդագրությունների «ավտոմատ թարգմանիչ», որը կխնայի նրանց ժամանակը: Օգտատերերն այլևս ստիպված չեն լինի հաղորդագրությունը թարգմանելու համար օգտվել օնլայն բառարաններից: Այս մասին տեղեկացնում է digitaltrends.com-ը:
Հենց Google-ի ինտերֆեյսում կհայտնվի Translate message հղումը, այն սեղմելու դեպքում հաղորդագրությունն անմիջապես կթարգմանվի օգտատիրոջ հարազատ լեզվով, որը գործառույթը կհասկանա Gmail-ում օգտատիրոջ գրանցման տվյալներից: «Թարգմանչին» ավտոմատ ռեժիմի վրա դնելուց հետո արդեն ստիպված չեք լինի սեղմել հղումը:









































