Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

«Իշխանությունները գալիս-գնում են, ժողովուրդն է մնում»` Հարութ Փամբուկչյան. մամուլ

Ազատության հրապարակում հրավիրված համերգից առաջ «ՀԺ»-ն զրուցել է ԱՄՆ-ում բնակվող երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ.

-Շատ հազվադեպ եք Հայաստան գալիս. հանուն «ժառանգությա՞ն» եք եկել, թե՞ ձեզ վճարել են:

-Ես այստեղ եմ Րաֆֆիի համար: Մենք պատանեկության ընկերներ ենք, իր ընտանիքը եղել է իմ առաջին ծափահարողը Լոս Անջելեսում` իմ երաժշտական կարիերան սկսելուց, և ես նպատակահարմար գտա իմ ընկերոջ կողքին գտնվել այսօր, այստեղ, նաև առիթ ունենալու, որ շփվեմ իմ ժողովրդի հետ: Ինչ վերաբերում է գումարին, ինքնաթիռի տոմսերը կեցության ծախսերը Րաֆֆին է հոգացել, և ես եկել եմ:

-Այսինքն, երգելու և քարոզչական հանրահավաքին մասնակցելու համար չեք վճարվելու:

-Ես գումար շատ ունեմ, ես շատ հարուստ եմ, ես գումարի համար չեմ եկել այստեղ, ես եկել եմ իմ պատանեկության ընկերոջ կողքին լինելու: 36 տարի է` ես Ամերիկայում եմ, տարեկան 170 հազար դոլար եմ աշխատում:

-Եթե ուրիշ կուսակցություններից կանչեին՝ կգայի՞ք:

-Բոլորին նույն պատասխանը կտայի, որ չեմ խառնվում քաղաքականությանը: Ինձ մի անգամ կանչեցին ՀՅԴ-ի համար, երբ Աոս Սարգսյանն էր առաջադրվել, ես ասացի, որ ինքը մեր լավագույն դերասանն է, չեմ կարծում, որ կարողանա երկիր ղեկավարել: Այս է եղել: Ընդհանրապես չեմ խառնվում քաղաքականությանը, պատկանում եմ երգի կուսակցությանը, իմ գործը երգն է, և կրկնում եմ` այստեղ եմ Րաֆֆիի համար:

-Մինչև ե՞րբ եք ՀՀ-ում լինելու:

-Մինչև ամսի 8-ն եմ այստեղ, ուզում եմ մի քանի օր լինել քաղաքում, հանդիպել իմ ընկերների հետ, լինել հորս գերեզմանին:

-Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության իշխանության գալու դեպքում ցանկություն կունենա՞ք վերադառնալ ՀՀ-ում ապրելու:

-Տեսեք, միայն ես չեմ, բոլորս, ովքեր ապրում ենք Ամերիկայում, բոլորիս վերջին հանգրվանը Հայաստանն է, Երեւանն է: Ես հիմա ճիշտ ճանապարհ եմ տեսնում մեր հայրենիքի պատմության մեջ ու լավատես եմ: Ես միշտ հավատացած եմ եղել իմ ժողովրդի անմահությանը: Ոչ թե միայն ես, բոլորս մի օր պիտի գանք, ապրենք մեր հայրենիքի ուրախություններով, տխրություններով:

-Ո՞րն է այն ճիշտ ճանապարհը, որի վրա գտնվում է ՀՀ-ն:

-Եթե այսօր որևէ մեկը կարողանում է բարձրանալ և հեռուստատեսությամբ իր խոսքը ասել, իր կարծիքը ասել, խոսքի ազատություն, մտքի ազատություն կա, դա արդեն դեմոկրատիայի ճիշտ ճանապարհն է: Ես 36 տարի ապրում եմ ԱՄՆ-ում, արդեն 15 պրեզիդենտ է փոխվել: Այնտեղ բոլորը կարողանում են իրենց ասելիքը ասել՝ կապ չունի մաշկի գույնը սև է, դեղին է, ճերմակ է: Ես դա տեսել եմ 36 տարի: Այսինքն, հիմա ՀՀ-ում նույն դեմոկրատացման ճանապարհն է գնում, բոլորը կարողանում են իրենց խոսքն ասել:

-Բայց Հայաստանում արդեն 15 տարի է` նույն իշխանությունն է:

-Ինչքա՞ն պիտի մնան, կարո՞ղ է՝ 10 տարի էլ մնան:

-Դե, որ ժողովուրդը թողնի՝ կմնան:

-Ես մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ եմ, բայց զբաղվում եմ երաժշտությամբ, անում եմ այն, ինչ կարողանում եմ անել: Կարող եմ երգել, բայց ոչ խոսել կամ քաղաքականությամբ զբաղվել: Ես ասացի` Րաֆֆիի հետ մենք ընկերներ ենք, դրա համար եմ այստեղ, թե չէ չեմ խառնվում քաղաքականությանը: Մի բան էլ ասեմ, որ իշխանությունները գալիս-գնում են, ժողովուրդն է մնում: Ես դրան եմ հավատում, ամեն ինչ պիտի ընկնի տեղը, ինչո՞ւ լավատես չլինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում