Բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կընդգրկվի Անգլիայի ազգային հավաքականի` «Եվրո-2012»-ին հայտագրված ֆուտբոլիստների կազմում:
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Անգլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:
Հիշեցնենք, սակայն, որ որակազրկման պատճառով Ռունին չի կարող օգնել Անգլիայի ընտրանուն «Եվրո-2012»-ի առաջին երկու հանդիպումների ժամանակ: Ֆուտբոլիստը որակազրկվել էր Չեռնոգորիայի հավաքականի պաշտպան Միոդրագ Ջուդովիչի նկատմամբ ցուցաբերած ոչ սպորտային վարքի պատճառով:










































