Sunday, 12 07 2026
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված hամերգ Թբիլիսիում

Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

Համերգի ընթացքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ ընթերցվել են Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի և ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղերձները: ՀՀ դեսպանն իր ուղերձում նշել է. «Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև հաստատված է ամուր քաղաքական երկխոսություն, ինչը հատուկ վերաբերմունք է հաղորդում երկկողմ հարաբերություններին»:

Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում, մասնավորապես` նշված էր. «Վրաստանում քաջածանոթ են հայ գրականության դասականներից շատերի` Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններին, որոնցից շատերն ապրել և ստեղծագործել են Թբիլիսիում: Ուզում եմ ողջունել այն փաստը, որ հայ-վրացական մշակութային հարաբերությունները շարունակում են մեր նոր սերունդները: Հուսով եմ, որ ապագայում ևս տեղի կունենան վրացական և հայկական համույթների համերգներ, ինչն էլ ավելի կամրացնի մեր երկու ժողովուրդների միջև առկա ավանդական եղբայրությունն ու բարեկամությունը»:

Համերգի ընթացքում, որպես երկու երկրների մշակութային համագործակցության բարձր մակարդակի և այդ ուղղությամբ տարվող քաղաքականության իրագործման խորհրդանիշ, ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալը փոխանցվել է Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Վադիմ Շուբլաձեին` արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի համերգին ներկա են եղել Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և միջազգային առաքելությունների, Վրաստանի պետական, մշակութային և հասարակական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում