Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Մեկնարկել է «Երկրի օր-2012» քարոզարշավը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ասուլիսին ներկայացվել են «Երկրի օր-2012» քարոզարշավի առանցքային ծրագրերը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ համատեղ ասուլիսի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել են «Երկրի օր-2012» քարոզարշավի առանցքային ծրագրերը և քարոզարշավի շրջանակում իրականացվող հիմնական միջոցառման` ծառատունկի մանրամասները:

Այս տարի նախատեսված մեծ ծառատունկը կիրականացվի Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում: Այստեղ է գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Երկրի օր» քարոզարշավի շրջանակում այդ տարածքի ծառազուրկ հատվածում ապրիլի 22-ին նախատեսվում են անտառստեղծման աշխատանքներ իրականացնել:

«Հայաստանը փոքր երկիր է` սահմանափակ բնական ռեսուրսներով, և այդ սակավաթիվ ռեսուրսների պահպանությունը և ճիշտ տնօրինումը երկրի համար կենսական խնդիրներ են: Այդ պատճառով անհրաժեշտ է ընդունել, որ երկարաժամկետ կայուն զարգացմանն ուղղված որոշումների կայացման մեջ այսօրվա թերացումները գալիք տասնամյակներում բացասական ազդեցություն կունենան ապագա սերունդների կյանքի որակի վրա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Բնապահպանական գործունեության մեջ կամավորական հիմունքներով ընկերությունների և անհատների մասնակցության խրախուսումը բնության հանդեպ խնամքով վերաբերմունք ձևավորելուն ուղղված առաջին քայլն է: Բնապահպանական կազմակերպությունները և կրթական ծրագրերը կարևոր դեր ունեն տարաբնույթ թիրախային խմբերի շրջանում բնապահպանական խնդիրները վերհանելու, հանրային իրազեկությունը բարձրացնելու, գիտելիքների տարածման և բնապահպանական գիտակցությունը խթանելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համախմբվել են հանուն գալիք սերունդների ապագայի»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Ասուլիսի ընթացքում ամփոփվել են նաև «Երկրի օր» քարոզարշավի շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» խորագրով 2-րդ` կենդանաբանական այգում ձմեռող և բնադրող թռչունների մասին պատմող հեքիաթների մրցույթի արդյունքները: Ռուբեն Խաչատրյանն ու Ռալֆ Յիրիկյանը երեք անվանակարգերում հանրակրթական դպրոցի սաներին մրցանակներ են հանձնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում