Լիբիացի գրոհայինները երկու երկրների սահմանի վրա գերի են վերցրել Թունիսի 80 քաղաքացիների: Այս մասին հաղորդել է Agence France Precce-ը` հիմնվելով Թունիսի ԱԳՆ հայտարարության վրա:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել երեկոյան: «Մի խումբ զինված անձինք գերի են վերցրել Թունիսի 80 քաղաքացիների՝ Ռաս Ժդիրից Տրիպոլի տանող ճանապարհին»,- հայտարարել է Թունիսի ԱԳՆ ներկայացուցիչ Սամիր Ժեմաին:
Թունիսի հետ սահմանակից լիբիական շրջաններում վերջին ժամանակներս խիստ վատացել է իրադրությունն անվտանգության ոլորտում: Այստեղ շարունակվում են տարբեր խմբավորումների և ցեղերի միջև բախումները:
Լիբիայի նոր իշխանություններին չի հաջողվում զինաթափել տասնյակ լիբիական անկախ զինված խմբավորումներին, որոնք պայքարել են նախկին վարչակարգի տապալման համար:








































