iPhone-ի այն օգտատերերը, ովքեր սարքն օգտագործում են վտանգավոր իրավիճակներում, այժմ կարող են հանգիստ լինել իրենց սարքի ճակատագրի համար:
Daily Mail-ը գրում է, որ ճապոնական Marudai ընկերությունը ներկայացնում է iPhone-ի մի նոր պատյան, որը սարքը կարող է պաշտպանել հրազենային գնդակներից:
Այն կարող է լավ պաշտպանություն առաջարկել այն մարդկանց, ովքեր YouTube սոցիալական կայքում սիրում են ստեղծել iPhone vs gun թեմայով տեսագրություններ, որոնցում ատրճանակներով կրակում են iPhone-ների կամ այլ պլանշետների վրա: