Saturday, 04 05 2024
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է

Ինձ հակառակորդ համարում եմ ժամանակը. Լ. Խաչատրյան

Ինձ հակառակորդ համարում եմ ժամանակը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը՝ խոսելով իր նախընտրական ծրագրերի և պայքարի մասին:

Նա նշեց, որ Արագածոտնի մարզում երկու անգամ եղել է պատգամավոր, փորձել է ինչ-որ բաներ անել իր տարածքի համար:

«Բավականին գործեր արեցի, ջրագծեր, ճանապարհներ կառուցեցի, իհարկե՝ ոչ անձնական միջոցների հաշվին, այլ տարբեր ծրագրերի միջոցով: Այս տարիների ընթացքում ստացվեց իմ աշխատանքը մարզում:

Իմ հիմնական հակառակորդը համարում եմ ժամանակը: Ես «կասկան» գլխիցս չեմ հանել քսան տարի, կարծում եմ՝ կհասցնեմ: Բոլորն արժանի հակառակորդներ են, բայց իմ հիմնական մրցակիցը ժամանակն է, որ հասցնեմ ներկայանալ»,- մեկնաբանեց Լ. Խաչատրյանը՝ հավելելով, որ վերջին հինգ տարում իրեն գյուղում պատգամավոր չեն ասել, այլ ասել են՝ «Մեր Լյովան եկավ»:

Նա տեղեկացրեց, որ առնվազն 60 հազարից ավելի քարոզիչ ունի, որովհետև, նրա խոսքով, իրոք եղել է նրանց խոսնակը կառավարությունում և օրենսդիր մարմնում: Լյովա Խաչատրյանը նշեց, որ թվում էր՝ այս տարիների ընթացքում բավական գործեր արեց, սակայն որքան կառուցեց, այնքան մարդիկ պակասեցին, ուստի հասկացավ, որ առանձին ոլորտ վերցնել և շտկել՝ հնարավոր չէ, այս ճգնաժամից և հիվանդ վիճակից պետք է դուրս գալ:

Ըստ նրա՝ «մարդիկ արտագաղթում են, երկիրը հիվանդ է, մարդիկ կորցնում են տունը, նշանի մատանին»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող հրապարակումներից մեկին՝ Լ. Խաչատրյանն ասաց, որ երբեք տանիք չի ունեցել՝ ունեցել է ընկերներ:

«Այս երկրում ոչ մի կոպեկ փող չեմ աշխատել, այլ ծախսել եմ: Ես այս երկրում ներդրումներ եմ սկսել անել 95 թվականից, երբ մարդիկ չգիտեին, թե փողն ինչ է: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն տանիք չեն»,- նշեց Լ. Խաչատրյանը՝ հավելելով, որ ընտրել է ԲՀԿ-ն և գտնում է, որ անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություն, որովհետև վերջին չորս տարվա տնտեսական քաղաքականությունը սխալ քաղաքականություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում