Sunday, 19 07 2026
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող

Հայաստանում քաղաքական գործունեության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրությունը խախտվում է

Ուսումնասիրված 31 երկրներից 29-ում քաղաքական գործունեության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրությունը լիարժեքորեն չի գործածվում` անկախ օրենսդրության վատը կամ լավը լինելուց

Ըստ նոր հրապարակված զեկույցի, աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործունեության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրությունը խախտվում է` անկախ նրանից, թերի է օրենսդրությունը, թե մանրակրկիտ կերպով մշակված: Global Integrity Report: 2011 զեկույցը 31 երկրների առնչվող մանրակրկիտ ուսումնասիրություն է, որն այսօր հրապարակվեց Global Integrity շահույթի նպատակ չհետապնդող մրցանակակիր միջազգային կազմակերպության կողմից, որն ուսումնասիրում է կառավարման ոլորտի և կոռուպցիայի համաշխարհային տենդենցները:

Ուսումնասիրման առարկա 31 երկրներից 29-ը ստացել են 60 միավորից պակաս` 100 հնարավորից: Հաշվի է առնվել քաղաքական կուսակցություններին անհատների և ձեռնարկությունների կողմից նվիրատվությունների կատարումը կարգավորող օրենսդրության արդյունավետությունը, ինչպես նաև նվիրատվությունների և քարոզչության նպատակով կատարվող ծախսերի աուդիտի իրականացումը: Համապատասխան օրենքների կատարմանը հետևել պարտավոր պետական մարմինները սովորաբար չունեն խնդիրը քննելու բավարար լիազորություններ, ու հաճախ նաև չունեն պատժամիջոցներ կիրառելու լիազորություն:

Ըստ կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող օրենսդրության արդյունավետության չափանիշի, Հայաստանը ստացել է 100 հնարավորից ընդամենը 8 միավոր, իսկ ըստ անհատ թեկնածուների ստացած ֆինանսավորումն արդյունավետ կերպով կարգավորելու ունակությանը վերաբերող չափանիշի` 100 հնարավորից 10 միավոր: Այս արդյունքները ցայտուն կերպով տարբերվում են երկրի օրենսդրության ստացած գնահատականից, որը կազմում է 50 միավոր` ըստ կուսակցությունների ֆինանսավորման չափանիշի և 100 միավոր` ըստ անհատ թեկնածուներին վերաբերող չափանիշի: Կուսակցությունների և անհատ թեկնածուների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունները հանրությանը հայտնելու առումով իրավիճակն ավելի բարվոք է. համապատասխանաբար 63 և 31 միավոր` հնարավոր 100-ից:

Արդյո՞ք կուսակցությունների քաղաքական գործունեության ֆինանսավորումը կարգավորող օրենսդրությունն արդյունավետ է

Գերմանիա 83
Կոլումբիա 71
Իրլանդիա, Մեքսիկա 58
Վրաստան 54
Ինդոնեզիա 50
Մակեդոնիա, Սերբիա 33
ԱՄՆ, Թաջիկստան 29
Ադրբեջան, Կոսովո, Բոսնիա-Հերցեգովինա 25
Ուկրաինա 21
Ալժիր, Լիբերիա, Ուգանդա, Վիետնամ 17
Հորդանան, Մոնղոլիա, Վենեսուելա 13
Հայաստան, Գանա 8
Հնդկաստան, Մալավի 4
Բուրկինա Ֆասո, Չինաստան, Քենիա, Նիկարագուա, Սիեռա Լեոնե, Զիմբաբվե 0

«Մենք լրջորեն մտահոգված ենք, քանի որ շատ երկրներում ընտրական գործընթացների մեջ մասնավոր աղբյուրներից մեծ գումարների ներդրումն արդյունավետորեն կարգավորելու առումով լուրջ առաջընթաց չկա», – նշեց Global Integrity-ի գործադիր տնօրեն Նաթանիել Հելլերը: «Ամբողջ աշխարհում քաղաքական գործունեության ֆինանսավորումը մնում է կոռուպցիայի հավանականության առումով ամենառիսկային ոլորտ, և լուրջ բարեփոխումների բացակայությունը կշարունակի խանգարել բաց և թափանցիկ կառավարմանը վերաբերող նախաձեռնությունների իրականացմանը», – նշեց Հելլերը:

Global Integrity Report: 2011 զեկույցի նպատակն է գնահատել ոչ թե պետական մակարդակով առկա կոռուպցիայի վիճակը, այլ կոռուպցիայի դեմ կիրառվող միջոցները. գնահատվել են նաև կառավարման թափանցիկությանը և հանրությանը հաշվետու լինելուն վերաբերվող այլ ոլորտներ, ներառելով շահերի հակասությանը վերաբերող օրենսդրությունը, մամուլի ազատությունը և օրենքների կիրառման առումով հաշվետու լինելը:

Զեկույցում ներառված են զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իրլանդիան և Գերմանիան, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներ` Ալժիրից և Ուկրաինայից մինչև Չինաստան: Կոռուպցիայի ընկալումներն ուսումնասիրելու փոխարեն զեկույցը գնահատում է հանրությանը հաշվետու լինելու մեխանիզմների և թափանցիկության ապահովման միջոցների առկայությունը, որոնք հնարավոր են դարձնում կոռուպցիայի կանխումը: Զեկույցում գործածված են 320 «ազնվության ինդիկատորներ», ինչպես նաև կոռուպցիայի վերաբերյալ լրագրողական հրապարակումներ: Երաշխիքների ոչ բավարար լինելու գնահատումը թույլ է տալիս ենթադրել, որ ոլորտներում է կոռուպցիայի ռիսկն ավելի մեծ:

Զեկույցի կարևոր արդյունքները ներառում են նաև հետևյալը.

Հակակոռուպցիոն մարմինները հաճախ չեն համապատասխանում առկա ակնկալիքներին: 2011 թ. ուսումնասիրած հակակոռուպցիոն մարմիններից շատերը ծայրահեղ կերպով քաղաքականացված են և կախման մեջ են կառավարություններից, որոնց նկատմամբ պետք է մոնիտորինգ իրականացնեն: Մարմինների լիազորությունների և անկախության պակասը հաճախակի ուղեկցվում է նրանց ուղղված քաղաքացիների դիմումների սակավությամբ` հիմնականում այն պատճառով, որ շատ երկրներում բացակայում են կամ անբավարար են վկաների պաշտպանության միջոցները:
Ուսումնասիրված 31 երկրներից 29-ում պետական կառավարման համակարգը վերահսկվում է իշխող կուսակցության կողմից կամ հեշտությամբ շահագործվում է նեղ կուսակցական շահերի իրագործման համար: Հասարակական ռեսուրսների և կուսակցությունների գործունեության միջև սահմանազատումը հստակ չէ ուսումնասիրված երկրների մեծ մասի դեպքում. բացառություն են կազմում ԱՄՆ-ը (100 միավոր) և Իրլանդիան (75 միավոր):
2009 թ. կատարված նախորդ ուսումնասիրության արդյունքների համեմատ մի քանի երկրներում առկա է ուշագրավ բարելավում կամ վատթարացում` հակակոռուպցիոն երաշխիքների առումով: Բավական էական առաջընթաց է գրանցվել Լիբերիայում, Հայաստանում և Թաջիկստանում, մինչդեռ Մոնղոլիայում, Ալժիրում և Մեքսիկայում առկա է հետընթաց:

«Զեկույցում ներառված երկրների գնահատականները հանդիսանում են աշխարհում առկա հակակոռուպցիոն մեխանիզմների ամենամանրամասն, ապացույցների վրա հիմնված գնահատականներ: Դրանք տեղեկատվություն են ապահովում որոշում կայացնողների, ակտիվիստների և քաղաքացիների համար` յուրաքանչյուր երկրի կառավարման ոլորտի հետ կապված մարտահրավերները հասկանալու և գործելու համար», – նշել է Հելլերը:

Global Integrity-ի զեկույցը մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրված երկրներում հավաքված տեղեկությունների մշակման արդյունք է, որը պատրաստվել է ավելի քան 100 լրագրողների և հետազոտողների ջանքերի շնորհիվ:

2011 թ. զեկույցը ներառում է հետևյալ երկրները.

Ադրբեջան, Ալժիր,ԱՄՆ, Բոսնիա-Հերցեգովինա, Բուրկինա-Ֆասո, Գանա, Գերմանիա,Զիմբաբվե, Թաջիկստան, Ինդոնեզիա, Իրլանդիա,Լիբերիա,Կոլումբիա,Կոսովո, Հայաստան, Հնդկաստան, Հորդանան, Մալավի, Մակեդոնիա, Մեքսիկա, Մոնղոլիա, Նիկարագուա, Չինաստան, Սերբիա, Սիեռա-Լեոնե, Վենեսուելա, Վիետնամ, Վրաստան,Ուգանդա, Ուկրաինա,Քենիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում