Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

ՀՀԿ-ն տեսնում է Քոչարյանի՞ն

ԲՀԿ նոր անդամ Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ իշխող կոալիցիան ձևական է եղել և Հանրապետական կուսակցությունը միայնակ է կրում պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար, քանի որ երբեք էլ չի զգացել ԲՀԿ-ի ձայների կարիքը: Վարդան Օսկանյանը նաև հայտարարել է, որ եթե ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն կազմի խորհրդարանում, ապա ինքը կպնդի, որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի ՀՀԿ-ի հետ:

Այսպիսով, նորընծա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ակտիվ է դառնում, և ընդ որում` այդ ակտիվությունը նկատվում է ԲՀԿ-ի համար բավականին արմատական տոնայնություն պարունակող ընդդիմադիր շեշտադրումներով: Եվ այս ամենն, ըստ էության, կարող է երկու բան վկայել՝ կամ Բարգավաճ Հայաստանն իսկապես անցնում է կոշտ ընդդիմադիր տոնայնության, և այդ անցումը, այսպես ասած, համակարգում է Վարդան Օսկանյանը, կամ էլ Վարդան Օսկանյանը ԲՀԿ ներսում է որոշակի, այսպես ասած, առանձին կոշտ ընդդիմադիր թև փորձում ձևավորել, հետագայում այդ թևի դոմինանտության հասնելու համար: Համենայնդեպս, ակնհայտ նկատելի է, որ Վարդան Օսկանյանը դեռևս նախընտրական պաշտոնական քարոզարշավն իսկ չսկսած, ավելի ու ավելի մեծ հավակնություններ է դրսևորում ԲՀԿ-ում առաջատար դեր ստանձնելու համար, և դատելով ՀՀԿ արձագանքից` թերևս պետք է ասել, որ Հանրապետականի համար էլ այստեղ կան որոշակի անակնկալ երանգներ:

Մասնավորապես, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ինքը Բարգավաճի մասին ավելի մեծ կարծիքի է եղել, քան Օսկանյանը, քանի որ չի համարում, թե կոալիցիայում ԲՀԿ-ն զբաղված է եղել ձևականություններով: Այսինքն` ՀՀԿ-ն ըստ երևույթին փորձում է Գագիկ Ծառուկյանին ակնարկել, որ ավելի մեծ կարծիքի էին կուսակցությունում նրա դերի մասին: Այսինքն` հանրապետականներին դուր չեն գալիս ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի բավական հավակնոտ հայտերը և ռեալ վտանգ են տեսնում, որ Բարգավաճ Հայաստանում իրավիճակի վերահսկողությունն ու թելադրանքը կարող է Վարդան Օսկանյանի ձեռքն անցնել: Այստեղ էլ, սակայն, ՀՀԿ համար երևի թե ինքնին ոչ այնքան Օսկանյանն է վտանգավոր, որքան այն, որ նրա հետևում կարող են տեսնել Ռոբերտ Քոչարյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում