Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

SIPRI-ն՝ վերջին տարիներին Ադրբեջանի գնած զենքի մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշված է, որ Ադրբեջանն Իսրայելից սկսել է զենք գնել 2008 թվականից:

SIPRI-ի տվյալներով՝ 2008 թվականին Ադրբեջանն Իսրայելից գնել է 10 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 2010 թվականին՝ Ադրբեջանում հավաքելու համար նախատեսված «Աերոսթար» տիպի 10 ԱԹՍ, իսկ 2011 թվականին՝ «Հերմես-450» տիպի 2 ԱԹՍ:

2011 թվականին Իսրայելն Ադրբեջանին վաճառել է նաև «Բարաք-8» հրթիռային համակարգ, «Բարաք-8» տիպի 75 հրթիռ, «Գրին Փայն» (EL/M-2080) տիպի ռադար, «Գաբրիել-5» տիպի հականավային թևավոր հրթիռներ (քանակը չի հրապարակվում), «Հերոն» տիպի 5 ԱԹՍ և «Սըրչըր» տիպի 5 հրթիռ:

ՀԱՀ-ի հետ ռազմական համագործակցության շրջանակներում Ադրբեջանը 2009-2011 թվականներին գնել է 25-ական «Մատադոր» և «Մարաուդեր» տիպի զրահատրանսպորտ: 2009-2010 թվականներին Ադրբեջանն ԱՄՆ-ից գնել է 50, իսկ 2011 թվականին՝ Cummins-6V տիպի 60 դիզելային շարժիչներ՝ նախատեսված «Մատադոր» և «Մարաուդեր» տիպի զրահատրանսպորտների համար:

2010-2011 թվականներին Ադրբեջանը Թուրքիայից գնել է «Կոբրա» տիպի 60 զրահատրանսպորտ, 2011 թվականին՝ 107 միլիմետր տրամաչափի 30 ինքնագնաց ռեակտիվ կրակի համակարգեր:

2010 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից գնել է Фаворит С-300 զենիթա-հրթիռային համալիրի 2 դիվիզիոն, իսկ 2011 թվականին՝ ևս մեկ այդպիսի դիվիզիոն: Բացի այդ, Ադրբեջանը 2010 թվականին այդ համալիրների համար գնել է 75, իսկ 2011 թվականին՝ 37 հրթիռ: 2010 թվականին Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է ստորագրել «Մի-35Մ» տիպի 24 ուղղաթիռ և «Մի-8ՄՏ/Մի-17» տիպի 60 ուղղաթիռ գնելու շուրջ, որոնցից ադրբեջանական կողմն արդեն իսկ ստացել է «Մի-35Մ» տիպի 4 և «Մի-8ՄՏ/Մի-17» տիպի 23 ուղղաթիռ:

2011 թվականին Ադրբեջանն Ուկրաինայից գնել է R-2 տիպի հակատանկային հրթիռներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում