Thursday, 02 05 2024
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը

Խեղկատակների հեղափոխություն

Որոշել եմ անդրոյիդ օպերացիոն համակարգով բջջային հեռախոս ընտրել: Apple-ն այնքան եմ սիրում ու հիշողության ճիրաններից այնպես վախենում, որ ամենայն հավանականությամբ Galaxy Note կգնեմ: Չնայած բանանը կարող է միայն անվնաս միրգ թվալ, այն սիմվոլիկ առումով խորհրդանշում է տնտեսական իմպերիալիզմը, միջազգային առևտրի անարդարությունները, երրորդ աշխարհի երկրների հավերժական կախվածությունը զարգացածներից, որոնք ոչ էլաստիկ անփոխարինելի ապրանքների ու ծառայությունների արտադրությամբ մենաշնորհել են դրամային հոսքերն ու այդպիսով մշակութային կախվածության մեջ դրել մնացածներին: Եթե աշխարհի որևէ երկիր, որն ունի խնձորի համար բարենպաստ կլիմայական պայմաններ, կարող է արտահանել այդ ապրանքը և պետք է մրցակցի մյուսների հետ այս կամ այն շուկան գրավելու համար, ապա Apple-ն ըստ էության մրցակից չունի: Արդիական թվալու հավակնություն ունեցող որևէ մարդ անկախ ռասսայից, սեռից, դավանանքից ու էթնիկ պատկանելությունից երազում է ունենալ iPhone, iPod կամ էլ iPad ու այդպիսով աշխարհի միլիոնավոր մարդիկ այդ ցանկությամբ նույնականանում են կամ ձգտում նմանվել միմյանց: Սա հսկայական իշխանություն է տալիս նման հաջողված կորպորացիաներին և այդտեղ գործառնող մարդկանց բազային մշակույթի աշխարհագրական տարածքին: Այդպիսով առանձին պետություններ իրենց ազգային դրամի իրական արժեքը ճշտում են դոլարի, եվրոյի, ֆունտ ստերլինգի կամ էլ յենի հետ համեմատելով, չէ՞ որ դրանց ետևում են կանգնած այն ապրանքները, որոնց միջոցով մենք բոլորս տարբեր խմբերում փորձում ենք նույնականանալ:

Մարքսը համարում էր, որ ագրարայինից արդյունաբերական հասարակարգին անցումը մեծացրեց աշխարհի արտադրողական կարողությունները, սակայն ստեղծեց երկու մրցակցող խավ` արտադրության միջոցներ տնօրինողներ ու աշխատուժ: Եթե զարգացած երկրները կարողացել են սոցիալական անհամերաշխությունը մեղմել, ապա Հայաստանում դեռևս արդիական է բոլոր միջոցներին տիրացած` խորհրդարանը մենաշնորհած գաղափարազուրկ մեծահարուստն ու թերվճարվող հասարակ հայ մարդը, ով չի կարող քաղաքացի դառնալ, քանի որ դրա համար չունի բավարար ֆինանսական անկախություն: Գործընթացներն այնքան են խորացել, որ սպառնում են վերածվել հարատև օլիգարխիկ համակարգի, երբ «քաղաքացին» ամբողջապես կախված լինելով մեծահարուստի գանձանակի տարողությունից, այդ դրամի հետ միասին սպառում է նաև դրա հետևում թաքնված «մշակութային արժեքը»: Այդ դրամը պատվիրում է բնաշխարհի ստորադասում հանքահանությանը, քաղաքային որոշակի աղճատված ակումբառեստորանային միջավայր առանց ծառերի ու հանրային տարածքների, աղջիկների, ովքեր գիշերային թիթեռնիկներ են կամ «սրբացած» մայրեր` երկու դեպքում էլ մտածելու գործառույթ չունեցող շարժվող մեխանիզմներ: Վերջապես, այդ գումարը պատվիրում է մեդիաքաղաքականություն, երբ սերիալներում փնտրում են տղամարդուն կամ էլ երազում BMW քշող կիսագրագետ ու բրավադոն ցուցադրող հայ տղամադու մասին, իսկ եթերից ծորում է մելամաղձոտ մեղեդին: Եթե հումոր էլ կա, ապա այն զուրկ է իմաստակիր ու հասարակական ազդեցություն ունեցող պատգամներից ու ժամանցից բացի ուրիշ ոչ մի գործառույթ չունի:

Իսկ ինչպե՞ս վարվի արտադրության միջոցներից ու դրամից զրկված, հարուստներից հարատև թվացող կախվածության մեջ հայտնված հայ «քաղաքացին», ինչպե՞ս ազատագրվի ու վերգտնի իր ընտրության իրավունքը: Օրենքին տիրացած փողի իշխանության դեմ որևէ զենք գործել չի կարող, այն շատ արագ կենթարկվի այդ «օրենքի» գործադրման ուժին և կխեղդվի սեփական արյան օվկիանոսում` տասնամյակներով հետ շպրտելով Հայաստանում որևէ փոփոխություն ակնկալելու հույսն ու կհանգեցնի այն գործադրողների երկրից հեռանալու ընտրությամբ պայմանավորված հեռանկարի բացակայությանը: Չգիտեմ ինչպես, բայց հաստատ ելք կա, թե չէ շատերի երազանքի երկրներն ուղղակի գոյություն չէին ունենա:

Դրամը արժեքների ու դրանց հաստատուն արժևորման հիշողությունն է: Փաստորեն Հայաստանում փողին տիրացածների իշխանությունը կարելի է փլուզել ձեռնոց նետելով այդ հաստատված հիշողությանը: Բայց ինչպե՞ս, եթե ամենաազդեցիկ ու լայն սփռում ունեցող մեդիան այդ նույն հիշողության պահապանը, վերարտադրողն ու սրբացնողն է: Մեզ մնում են էլեկտրոնային լրատվամիջոցները, ալտերնատիվ թվային մեդիան ու սոցիալական կայքերը, ինչպես նաև այն մեթոդաբանությունը, որով պիտի ջարդենք հիշողության հաստատման միավորն ու անհաղթահարելի թվացող փողի իշխանությունը: Դիցաբանությունը հաճախ տարբեր պատումներով տրամադրում է լուծման բանալին: Դեմետրան, ով Պերսեփոնեի կորուստը ողբալու անվերջ ձգվող ընթացքում ներփակվել էր, այդ փակուղուց բավականին անսպասելիորեն դուրս բերվեց հումորի աստվածուհու կողմից: Միգուցե՞ հումորը կարողանա դառնալ ընչազուրկ ու փողի իշխանության պատվիրած գովազդի գերին դարձած մարդու ազատագրման այլընտրանքը: Այդ դեպքում, ինչպե՞ս: Պարզվում է, որ հումորը իր անհամապատասխանող և անհամադրելի` շատ անսպասելի հնարքներով հունական աստվածուհու նման զարմացնում ու անշարժությունից դուրս է բերում որևէ ծեսի մեջ քարացած մարդուն: Մեկ այլ մեկնաբանությամբ, հումորը թույլ է տալիս գիտակցել սեփական գերիշխանությունը: Օրինակ` հայտնի կատակներից մեկը ասում էր, թե մենք բոլորս գիտեինք, թե Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը մարդ ու կնիկ են, բայց էդպես չէ` նրանք չորս տարբեր տղամարդիկ են: Փաստը, որ կարդացողը գիտեր երկու դերակատարներին իրեն վեր էր բարձրացնում, իսկ ժամանակի իշխանության գաղափարական հենքը հանդիսացող անհատներին ծաղրի ենթարկելը մի տեսակ ազատագրում էր այդ անհասանելի փառքին հասած` համակարգ ծնած ու քարացած հիերարխիայից: Սովետական մարդն էլ ոչինչ չուներ: Հիմա էլ կարելի է նույն հնարքներով աստիճանաբար քանդել օլիգարխիկ կառավարման համակարգը: Առանց զենքի ու փողի ու առանց հիմնական մեդիամիջոցների, մենք կարող ենք իշխող ռեժիմի բոլոր քայլերը կատակի տալով ընչազուրկ մարդուն թույլ տալ զգալ սեփական գերիշխանությունը, իսկ անսպասելի հնարքների միջոցով ապահովել այս զգացողության հնարավորինս լայն սփռումը: Մեր երկրում ոչ նարնջի, ոչ էլ վարդերի հեղափոխություն չի լինի, բայց կարելի է «Հիմարների օրվա» խորհրդին հավատարիմ թեմատիկ հեղափոխություն անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում