Բելառուսում պատրաստ կլինեն տեսնել ԵՄ անդամ երկրների դեսպաններին այն բանից հետո, երբ ԵՄ-ն կառուցողական երկխոսության համար ուղիներ գտնի: Այսպիսի տեսակետ է հայտնել Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անդրեյ Սավինիխը:
«Երբ ԵՄ-ն կառուցողական երկխոսության ուղի գտնի, մենք պատրաստ կլինենք տեսնել ԵՄ անդամ երկրների դեսպաններին Մինսկում, որտեղ նրանք կարող են զբաղվել իրենց դիվանագիտական պարտականություններով, մասնավորապես՝ մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելով»,- ասել է Սավինիխը:
Դրա հետ մեկտեղ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դեռևս «վաղ է խոսել դեսպանների վերադարձի մասին»՝ նախօրեին Բելառուսի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով:










































