Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Նոր եկեղեցու հիմնարկեք ` Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում

Մարտի 20-ին Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվել է Ս. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը:
Եկեղեցին կառուցվել է ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Մանուշակ Տիտանյանն է:

Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ Արցախի թեմի և Զինված ուժերի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացել, ապա սրբալույս մյուռոնով օծեցին տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում: Եկեղեցու հիմքում տեղադրվել է նաև եկեղեցու շինարարության արձանագրությունը, որի վրա դրոշմվեցին ներկաների ստորագրությունները:

Հավատ արարողության խոսված քարոզում Արցախի թեմի առաջնորդը կարևորել է այն սերտ համագործակցությունը, որ դարերի ընթացքում դրսևորել են հայ հոգևորականն ու հայ զինվորականը, և որի հերթական վկայություններից է նաև Ս. Գևորգ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը: Սրբազանը գոհունակությամբ նշել է, որ Արցախի թեմի հերթական եկեղեցին կարող է ծառայել ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլ նաև մոտակա զորամասերի զինվորյալ հայորդիների հոգևոր կարիքների բավարարմանը:

Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահի ռազմական խորհրդական, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Արցախի Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, զորամասի սպայական և զինվորական անձնակազմերը` հրամանատար Նորայր Ասլանյանի գլխավորությամբ, Մարտակերտի շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, Ներքին Հոռաթաղի բնակիչներ և ուխտավորներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում