Wednesday, 01 05 2024
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց

Հայկական սուջո՞ւխ, թե՞ վրացական չուչխելա

Հայկական և վրացական բրենդների ինքնության հարցը սկսեց լայնորեն քննարկվել ազգագրագետների և ԶԼՄ-ների կողմից վրացական մամուլում մի հրապարակումից հետո:

Խոսքը դեռ 2001 թ. հունվարին 3-ին վրացական «Շաբաթվա պալիտրա» շաբաթաթերթում լույս տեսած մի նամակի մասին է, որի բովանդակությունը մոտավորապես հետևյալն է. նամակի հեղինակը` Ֆրանսիայում ապրող մի վրացի, վրդովված գրում է, որ արտասահմանյան շուկայում վաճառվում են հայկական ապրանքներ, որոնք վրացական ազգային բրենդների հայկական տարբերակներն են: Հեղինակը մասնավորապես նշում է, որ Ֆրանսիայում ռուսական խանութներում վաճառվում են հայկական «Մապ» ընկերության արտադրած սափերավի գինիներ և «հայկական հրաշք» կոչվող վրացական չուչխելաներ: Հեղինակը զայրացած գրում է նաև, որ նույնիսկ ամերիկյան շուկայում «Խաչատրյաններ» անվան տակ վաճառվում են վրացական խաչապուրիներ ու հայկական արտադրության բորժոմներ:

Ահա այս բովանդակությունը կրող հոդվածն էլ սկիզբը դրեց քննարումների նախ վրաստանյան մամուլում, ապա նաև իր անդրադարձը գտավ ռուսական REGNUM կայքում և հայկական մամուլում: Ի դեպ, ինչ վերաբերում է հայկական սափերավի գինու արտադրությանը, «Մապ» ընկերության աշխատակից Տիգրան Հարությունյանը տեղեկացնում է. «Այո, «Մապ» ընկերությունը արտադրում է գինիներ սափերավի խաղողի տեսակից: Մենք ունենք սափերավիի այգիներ Հայաստանում: Խաղողի այդ տեսակը չի գրանցված որպես վրացական և աճեցվում է նաև շատ այլ երկրներում:

Հայ-վրացական «բրենդային պատերազմի» մասին պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք ազգագրագետ, վրացագետ Սաթենիկ Մկրտչյանի հետ: Վերլուծելով մամուլի հրապարակումները՝ Ս. Մկրտչյանը հանգել է այն կարծիքին, որ վրացական մամուլի՝ այս թեմայով հրապարակումները չեն պարունակում մեզ ուղղված պատերազմական տրամադրություններ: «Վրացական թերթերի մոտեցումը այն է, որ իրենք չպետք է վիրավորեն հայերին, սակայն վրացական իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց ազգային ավանդական բրենդները»,- մեզ հետ զրույցում պարզաբանում է վրացագետը:

Թեմայի շուրջ նման տեսակետ է հայտնել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիյան Georgian Times-ին տված հարցազրույցում: Նախարարը նաև ավելացնում է. «Երբ մենք գրանցենք վրացական բրենդները, կկարողանանք դատի տալ այն կազմակերպություններին, որոնք կեղծ ապրանքներ են արտադրում, և օրինական փոխհատուցում պահանջել նրանցից»: Ի դեպ, տիկին Կոբալիյան ասել է, որ 2011 թ. Վրաստանը կգրանցի իր ամբողջ արտադրանքը:

Մի շարք մեկնաբաններ, սակայն, համոզված են, որ այս խուճապի պատճառը վիրավորված «վրացական ազգային ինքնագիտակցությունը» չէ: Մասնավորապես, Georgian Times պարբերականը իր «Սապերավի՝ վիճահարույց գինի» հոդվածում ներկայացնում է այս ամենի իր մեկնաբանությունը: Հրապարակման մեջ գրված է. «Սկսած 2006 թվից, երբ Ռուսաստանը դադարեց ընդունել վրացական արտադրանքը, վրացի գործարարները ուղիներ են որոնում շրջանցել ռուսական էմբարգոն և սպառել իրենց արտադրանքը ռուսական տարածքում: Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ վրացական արտադրանքին կասկածանքով են վերաբերում և չեն ընդունում նաև եվրոպական երկրներում»: Georgian Times-ի կարծիքով, սա է պատճառը, որ եվրոպական շուկայում վրացական արտադրության ապրանքները քիչ են: Ինչևէ, ինչ էլ որ եղած լինի հայ-վրացական «բրենդային պատերազմի» պատճառը, ազգագրագետների կարծիքով, չարժե շարունակել այս բնույթի քննարկումները, քանի որ դրանք միայն խթանում են դիլետանտ և կռվարար քննարկումները:
«ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում