1911թ. այս օրը Ալեքսանդրապոլում ծնվեց վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Էդմոն Տիգրանյանը` անվանի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին:
1937թ. ավարտել է Լենինգրադի Կոմունալ շինարարության ինստիտուտը, 1937-1940թթ. աշխատել է Թբիլիսիում: 1939-ից դարձել է Ճարտարապետների միության անդամ:
1950-1958թթ. աշխատել է Հանրապետական նախագծային ինստիտուտում, 1958-1965թթ. Հայպետնախագիծ ինստիտուտում:
Նա է նախագծել ԵՊՀ-ի շենքը, Երևանի երկաթուղային կայարանի գեղեցիկ կառույցը:
Մահացել է 1994թ.: