Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

«Սովորաբար խաղաղության հասնելու վերջին քայլերն ամենաբարդն են». Ֆիլիպ Գորդոն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում ելույթ է ունեցել՝ կապված ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ.

«Երկու երկրների հարաբերությունների միջուկը կազմում են անվտանգությունը, էներգետիկան, քաղաքական ու տնտեսական բարեփոխումները: Ադրբեջանցի զինվորականներն իրենց ամերիկացի գործընկերների հետ միջազգային անվտանգություն են ապահովում Կոսովոյում, Իրաքում:

Ադրբեջանը կենսական դեր է խաղում դեպի Աֆղանստան բեռների փոխադրման հարցում: Ամերիկյան հազարավոր ինքնաթիռներ Ադրբեջանի տարածքն օգտագործում են որպես տարանցիկ երկիր: Ոչ վաղ անցյալում Ադրբեջանը դարձավ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, որով և նա ստանձնեց գլոբալ անվտագության ոլորտին առնչվող պարտավորություններ: Ադրբեջանը նաև կարևոր դեր է խաղացել Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում:

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է սերտորեն համագործակցել հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար: Սովորաբար վերջին քայլերն ամենաբարդն են, սակայն մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է: Այն անհրաժեշտ է:

Հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքի դեպքում մենք կարող ենք առաջ ընթանալ խաղաղության հասնելու ճանապարհին: Միայն բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը կարող է հանգեցնել կայունության և ճանապարհ հարթել տարածաշրջանային զարգացման ու համագործակցության համար:

ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ նաև էներգոանվտանգության ոլորտում, ինչի մասին են վկայում «Դարի պայմանագիրը» և «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը: Մենք ողջունում ենք նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված ադրբեջանական գազի՝ թուրքական տարածքով դեպի Եվրոպա տարանցման մասին համաձայնագիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում