Monday, 20 05 2024
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են

ԱԳՆ. Է.Նալբանդյանն այցելեց Բրազիլիա և Արգենտինա

Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում:
Հայաստանի ԱԳ նախարարը հունվարի 1-ին Բրազիլիայում մասնակցեց երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը և փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորականը ուղերձը:
Հունվարի 2-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բրազիլիայի նորանշանակ ԱԳ նախարար Անտոնիո դե Ագիար Պատրիոտայի հետ:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր երկրի կողմից Հայաստանին տրվող կարևորության և նրա հետ համագործակցության զարգացման մտադրության մասին է վկայում այն փաստը, որ Կովկասում առաջին դեսպանությունը Բրազիլիան հիմնել է Երևանում, և գոհունակություն հայտնեց, որ 2010 թվականին Հայաստանը ևս դեսպանություն հիմնեց Բրազիլիայում:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով ԱԳ նոր նախարարին նշանակման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով Հայաստանի հարաբերությունները բարեկամական Բրազիլիայի հետ ավելի ամրապնդվեն և կխորանան:
Էդվարդ Նալբանդյանն ու Անտոնիո դե Ագիար Պատրիոտան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ: Նախարարները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, քաղաքական խորհրդակցությունների անցկացման, տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, մշակութային փոխանակումների ակտիվացման առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի և Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցինք միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաև Բրազիլիայի կառավարության կողմից ՀՀ դեսպանության կառուցման համար տրամադրված տարածք, ուր մոտ ապագայում սկսվելու է դեսպանության շենքի կառուցումը:
Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սան Պաուլո, ուր ազգային առաջնորդարանում հանդիպեց բրազիլահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը Տիրուհի Հիլդա Բուրմայանին հանձնեց Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր պատվո հյուպատոսի վավերագիրը (պատենտը):
Հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց նաև ներկաների բազմաթիվ հարցերի:
Սան Պաուլոյում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցելությամբ ժամանեց Արգենտինա:
Բունեոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինյան գործընկեր Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցով, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի ձևով:
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երևան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին:
Հայաստանի և Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին` քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը և մշակութային փոխանակումների կազմակերպմանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարի Երևանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:
Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում:
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երևանի և Բուենոս Այրեսի միջև փոխգործակցության զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում