Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ԱՄՆ դեսպանը գտնում է, որ օտար դիտորդները չպետք է ոստիկանի կամ մատ թափ տվողի դեր կատարեն. ՀՀՇ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գնահատականը, որ հրազդանյան ընտրությունները նորմալ են անցել և այնտեղ «կային երկու ուժեղ թեկնածուներ և իրական քաղաքական մրցակցություն», ամերիկյան մենթալիտետի տեսակետից լիովին հասկանալի է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Երբ Ջոն Հեֆերնին ասում էին ընտրակաշառքների մասին, նա այդ խոսակցություններին առանձնապես ուշադրություն չէր դարձնում: Այն, ինչ ամերիկացիները կարող են նորմալ համարել, մենք՝ հայերս, այնքան էլ միանշանակ չենք ընդունում: Եթե մենք նրանց ասենք, որ մարդկանց ընտրակաշառք է բաժանվել, ամերիկացիները միանգամից հարց կտան՝ արդյոք այդ մարդիկ գաղտնի քվեարկության հնարավորությո՞ւն են ունեցել: Եթե ասես այո, ամերիկացին միանգամից պատասխանում է՝ կապ չունի, քաղաքացին ընտրատեղամասում ինչ է ստացել: Այդ մարդուն ընտրակաշառք տվել են, թե չեն տվել, դա ԱՄՆ դեսպանի լիազորությունների մեջ չի մտնում, ոչ էլ նա կարող էր ստուգել դա: Սա, փաստորեն, ազգային մենթալիտետի հարց է, երբ ամերիկացիները չեն պատկերացնում՝ ինչպես կարող են պետական մարմինները ուղիղ շփման մեջ մտնել ընտրողների հետ և նրանց փող տալ: Մինչդեռ հարցին հայկական տեսանկյունից նայելիս տեսնում ենք, որ Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցները գումարներով մտել են ընտրողների բնակարաններ՝ օգտագործելով վարչական ռեսուրսները, ներելով կոմունալ պարտքերը կամ նրանց ուղղակի գումար առաջարկելով: Ես ավելի հակված եմ նայելու հենց հայկական տեսանկյունից և հայտարարում եմ, որ Հրազդանում ազատ ու թափանցիկ ընտրություններ տեղի չեն ունեցել: Այնտեղ խորհրդարանական ընտրությունների մոդելի փորձ է կատարվել»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցի այն հատվածին, ուր նա խոսում է ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստան ուղարկվելիք 250 դիտորդների մասին՝ ՀՀՇ վարչության անդամը նկատեց, որ վերջինիս հանգստությունը հասկանալի է: «Նա գտնում է, որ միջազգային դիտորդները ոչ թե պետք է ոստիկանի կամ մատ թափ տվող դեր կատարեն, կամ կասեցնեն ապօրինությունները, այլ ուղղակի դիտարկեն ընտրությունների ընթացքը, ինչի համար էլ 250 արտասահմանցու ներկայությունը լիովին բավարար է: Իմ տեսակետից, մինչդեռ, 4 հազար միջազգային դիտորդն էլ Հայաստանում քիչ են»,- ասաց Իգիթյանը:

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել էր, որ Հրազդանի ընտրություններում կային երկու ուժեղ թեկնածուներ և իրական քաղաքական մրցակցություն: Առաջիկա ԱԺ ընտրություններին Հայաստան ուղարկվելիք միջազգային դիտորդների մասին խոսելիս էլ դեսպանը նշել էր, որ նրանք «բոլորն էլ շատ կարևոր են լինելու ազատ, արդար և արժանահավատ ընտրությունների կայացմանը նպաստելու հարցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում