Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում միանալ Թեղուտի պաշտպանության պայքարին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում միանալ Թեղուտի պաշտպանության պայքարին` Հայաստանի բնական պաշարների, հանրային ունեցվածքի և իրավունքի պաշտպանությանը:

Նախաձեռնության անդամներն այսօր հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Մենք` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբում ենք ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի` ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը և քաղաքացիական համերաշխությունը (ՀՀ Սահմանադրության նախաբան):

Հավատարիմ լինելով համամարդկային արժեքներին և ՀՀ Սահմանադրությանը` մեր մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ մեր պետության մեջ ընթանում են շրջակա միջավայրի հետևողական ոչնչացման անվերականգնելի գործընթացներ` բնական պաշարների անխնա շահագործմամբ (խախտվում է ՀՀ Սահմանադրության 10 հոդվածը):

Հայաստանում խոշոր կապիտալի` անհատական և մասնավոր ընկերությունների սեփականության իրավունքը և դրա իրացումը վնասում է շրջակա միջավայրին, խախտում այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը (խախտվում է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածը):

Մարդիկ զրկվում են իրենց առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքից (խախտվում է ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը), պետությունը թերանում է իր պարտավորություններում և չի իրականացնում ներկա և ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն (խախտվում է ՀՀ Սահմանադրության 48 հոդվածը):

Վերը նշված մտահոգությունների պատճառը ՀՀ ներկա տնտեսական քաղաքականությունն է, որի հիմքում դրված է բնական պաշարների վայրի շահագործումը` Հայաստանը դարձնելով առաջին աշխարհի երկրների հանքահումքային կցորդ:

Հայաստանում հանքերը հիմնականում պատկանում են օտարերկրյա մասնավոր ընկերությունների, որոնք անխնա շահագործում են ազգային հարստությունը, մսխում են ժողովրդի սերունդների ունեցվածքը, աղտոտում են շրջակա միջավայրը, զրկում են պետությանը կայուն զարգացման հնարավորությունից:
Այս տնտեսական քաղաքականությունը վերջնականպես արմատավորվել է 2007-ից, երբ ՀՀ կառավարության կողմից անօրինական ձևով տրվել է Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդնային հանքավայրի շահագործման թույլտվություն:

Հայաստանի ընդերքը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը հաճախ գաղտնի են պահվում. վառ օրինակն է Թեղուտի հանքը շահագործող ACP ընկերությունը, որի 81% բաժնեմաս ունեցող Vallex ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում` օֆշորային գոտում (հարկային դրախտ), իսկ մնացած 19%-ի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Թեղուտի հանքավայրի շահագործումն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորն է իր ծավալներով և շրջակա միջավայրին ու սերունդներին հասցվելիք վնասի չափով: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանի հյուսիսում հանգեցնելու է հանքարդյունաբերական թափոններով թունավորված միջավայրի ստեղծման, որն այսօր առկա է հարավում` Քաջարանում, Կապանում, Ագարակում:

Արդեն իսկ Լոռու և Տավուշի մարզերում տրված են մետաղական հանքերի հետախուզման և շահագործման բազմաթիվ լիցենզիաներ: Սա տնտեսական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական և ժողովրդագրական իմաստով ազգային անվտանգության խնդիր է և քայքայում է պետականաշինության հիմքերը:
Ընդերքը շահագործելուց հետո, մասնավոր ընկերությունները լքելու են Հայաստանը` մեզ թողնելով թունավորված, կյանքի համար ոչ պիտանի դարձած տարածք:

Թեղուտի պայքարը շրջակա միջավայրի պահպանությունն է` հանուն մարդու առողջ և բարեկեցիկ կյանքի: Մարդը չպետք է ստորադասվի կապիտալին: Աղտոտված շրջակա միջավայրը աղքատության ամենաակնառու ցուցանիշներից է: Որակյալ կրթության, առողջապահության և մշակութային կյանքին մասնակցելու անմատչելիությունը, աշխատանքի ստրկատիրական պայմանները, անբուժելի հիվանդությունների սպառնալիքը, հանգեցնում են հարատև աղքատության, անարժանապատիվ կյանքի և մարդկային դժբախտության:

Մենք պահանջում ենք դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, վերականգնել բնությանը, մարդկանց և մշակութային հուշարձաններին հասցված վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը` բարձր հարկերի, բնապահպանական վճարների և պետական կարգավորման մեխանիզմների միջոցով ապահովելով շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանությունը:

Մենք, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքերով, նախանձախնդիր և պահանջատեր ենք, որ մեր պետությունը որդեգրի մարդակենտրոն քաղաքականություն, ստանձնի ներկա և ապագա սերունդներին առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայր ապահովելու ու փոխանցելու իր հիմնական պարտավորությունը:

Մենք իրականացնում ենք ՀՀ Սահմանադրության պատգամն առ այն, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը (ՀՀ Սահմանադրության 33.2 հոդված):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում