Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Գյուղական տուրիզմ. հաջողակ փաթեթ հայկական զբոսաշրջության համար

Փաստորեն, հայկական գյուղը սկսել է մեծ հաջողություն վայելել դրսում: Հայաստանում սկսել է ձևավորվել նոր, բավականին հեռանկարային ու խոստումնալից «գյուղական տուրիզմ» հասկացությունը. Հայաստանի համար նոր ու յուրատեսակ զբոսաշրջային փաթեթը վերջին շրջանում հայկական գյուղ է բերում զբոսաշրջիկների զգալի հատված: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ, Հայաստանի համար դեռևս նոր այս փաթեթը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ինչին նպաստում են Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ մեր պատմամշակութային հուշարձանները մեծամասամբ մարզերում ու գյուղական բնակավայրերում են գտնվում, սակայն օտարերկրյա զբոսաշրջիկին, առավել քան նշվածները, սկսել է հետաքրքրել հայկական գյուղը` հայ գյուղացու առօրյայով ու ապրելակերպով: Զբոսաշրջիկին, բացի ճանաչողական նպատակներից և այլ գրավիչ վայրերից, ժամանակի հետ ավելի է հետաքրքրում տեղի բնակչության հետ կյանքի փորձը կիսելը, շփումը, ավանդույթներին ծանոթանալը, անմիջական մասնակցությունը գյուղական միջոցառումներին ու համայնքային մշակույթին, իսկ Հայաստանն այս առումով բավական գրավիչ է` սկսած լավաշ թխելուց, օղու թորումից մինչև Վարդավառ: Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանն աջակցում է նաև «Միասին» հիմնադրամը` կատարելով այս բնագավառում ամենակարևոր քայլերից մեկը` «Հայաստանի զբոսաշրջային տների ասոցիացիայի» ստեղծումը: «Ամբողջ Հայաստանի տարածքում մենք մոտ 100 զբոսաշրջային տներ ենք գտել, որոնք արդեն զբաղվում են այդ բիզնեսով և համապատասխանում են նախատեսված չափանիշներին, կարող են իրենց հյուրին հետաքրքիր օր առաջարկել: Նրանց արդեն մենք սկսեցինք օգնել` կապ հաստատելու արտասահմանցի զբոսաշրջիկների հետ, ապահովելու լեզվական շփումը, որ հիմնական խնդիրն է այս գործընթացում»,- նշեց «Միասին» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սոնա Հակոբյանը: Հիմնադրամը ստեղծել է նաև ինտերնետային կայք (www.tourisme-solidaire-armenie.org), որն ունի ուղիղ կապով (online) պատվիրելու հնարավորություն: Այստեղ նկարներով ներկայացվում են բոլոր տները, յուրաքանչյուրի դեպքում նշվում է, թե տարածքում ինչ տեսարժան վայրեր կան և կարևոր հանգամանքներից մեկը` ինչ ծառայություններ կարող է մատուցել: Ներկայումս նման զբոսաշրջային տները մեծ թիվ են կազմում Դիլիջանում, Իջևանում, Գորիսում, Լոռիում և Գյումրիում, իսկ զբոսաշրջիկները, որոնք հիացած են հայկական գյուղերով, հիմնականում Ֆրանսիայից, Շվեյցարիայից ու Բելգիայից են, թեև կան նաև գերմանացիներ ու իտալացիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում