Միացյալ Նահանգներում սկսել են վերախմբագրել Մարկ Տվենի հայտնի «Հեքլբերի Ֆինի արկածները» և «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործությունները, որոնց մեջ փոխարինվում են որոշ բառեր և արտահայտություններ: Խոսքը մասնավորապես «նեգր» և այլ բառերը «ստրուկ» բառով փոխարինելու մասին է, քանի որ այն ժամանակ «նեգր» նշանակել է սպիտակների մոտ աշխատող ծառա, ստրուկ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վերոնշյալ առաջին ստեղծագործության մեջ, ըստ Տվենի ժառանգության մասնագետ Ալան Գրիբենի, ոչ կոռեկտ բառերն օգտագործվել են 219 անգամ, իսկ երկրորդում` 4 անգամ: Սակայն Գրիբենը միաժամանակ նշել է, որ ստացել է նամակներ, որտեղ իրեն մեղադրում են Տվենի վեպերն այլանդակելու մեջ, որոնք նշում են, որ այն լեզուն, որն օգտագործել է Մարկ Տվենը, արտացոլում է այն ժամանակվա Ամերիկայի պատմությունը և այդ բառերի փոխարինումը «հարմար» բառերով աննպատակահարմար է: Դրա փոխարեն, այս փոփոխությունների քննադատներն առաջարկում են բացատրությունների ավելի մեծ հղումներ տալ գրքի մեջ, որոնք կմատնանշեն այս կամ այն բառի և եզրույթի օգտագործման պատճառների մասին:
«Նոր» գրքերը լույս կտեսնեն արդեն այս տարվա փետրվարին: