Thursday, 16 07 2026
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի

Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել և համարակալել Երևանի ծառերն ու կանաչ գոտիները

Մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը:

Այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն իսկ արվել են, որի շրջանակում, մասնավորապես, գույքագրվել և համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր ծառերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Տ. Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ պետք է գույքագրի մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու համարակալի ծառերը, որի հիման վրա կկազմվի առկա ծառերի և կանաչ գոտիների մասնագիտական քարտեզ, որը հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից տվյալ տարածքներում ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը:

Հատկապես վերջինի մասով կդրվի նաև պայմանագրային խիստ պահանջ, համաձայն որի՝ ծառերի ու կանաչ գոտիների նկատմամբ չնախատեսված կամ ոչ մասնագիտական յուրաքանչյուր միջամտության դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հավաստմամբ՝ աշխատանքային խումբը նաև կգույքագրի և քաղաքապետին կներկայացնի առաջարկներ բոլոր այն տարածքների վերաբերյալ, որտեղ հնարավոր կլինի կանաչապատման և անտառվերականգնման ծրագրեր իրականացնել:

Այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 10 հազար մշտադալար ծառեր ու թփեր, ավելի քան 20 հազար դեկորատիվ ծառեր: Բացի այդ՝ նախատեսվում է վարչական շրջաններում անցկացնել 20 հազար գծամետր ոռոգման ցանց, ինչպես նաև ավելի քան 1մլն 700 հազար տարատեսակ ծաղիկներով ավելացնել ծաղկային տարածքները` հասցնելով այն 5,5 հեկտարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում