Friday, 17 05 2024
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված

Կահիրեի նախագահական պալատում հայտնաբերվել է Աստվածաշնչի հնագույն ձեռագիր

Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախագահական Աբդին պալատի պահեստում հայտնաբերվել է Աստվածաշնչի հնագույն ձեռագիր: Այս մասին հայտնում է բոլոր պալատների գույքագրման հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Ահմեդ Իդրիսը:

Ինչպես գրում է Al-Gumhuriya թերթը, Ահմեդի խոսքերով, ստեղծվելու է գիտնականներից և պատմաբաններից կազմված հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Սուրբ գրքի տեքստը և պարզելու է, թե երբ է այն գրվել: Ակնհայտ է, որ հայտնաբերված Աստվածաշունչը «անգին է և եզակի ամբողջ աշխարհում», քանի որ «հնագույն ձեռագիրը համարվում է բնօրինակ»:

Աբդին պալատը բացվել է 1874 թվականին: Նախապես այն եղել է թագավորական առանձնատներից մեկը, ավելի ուշ անցել է երկրի նախագահի տնօրինությանը: Այն համարվում է աշխարհի շքեղագույն պալատներից մեկը: Այժմ վերածվել է թանգարանի, չնայած մինչև վերջերս պալատի մի հատվածը նախագահի գրասենյակի մի մասն էր:

Իդրիսի փոխանցմամբ՝ մինչև այս պահը գույքագրման բաժինը չի հայտնաբերել կորած կամ գողացված իր: Պալատի հարստություններից են եզակի ձեռագործ միջնադարյան գորգերը, որոնք գնահատվում են 65 միլիոն դոլար:

Այս շաբաթ հանձնաժողովը սկսելու է պալատի այն հատվածի հետազոտությունը, որտեղ տեղակայված էին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա կնոջ` Սյուզան Մուբարաքի հարկաբաժինները: Այդտեղ պահվում են այն նվերները, որոնք ժամանակին տրվել են պետության նախկին ղեկավարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում