Thursday, 16 07 2026
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի

2008-ը եղավ դաս բոլորիս համար, և այն այլևս չի կրկնվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:


– Պարոն Մանոյան, Սերժ Սարգսյանն ամանորյա իր ուղերձում ի լուր բոլորիս հայտարարեց, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են այնպիսին, ինչպիսին մենք դեռ չենք տեսել ու չենք էլ պատկերացնում: Ձեր գնահատմամբ, հնարավո՞ր է արդյոք, որ այս անգամ իշխանությունները չգնան ընտրակեղծիքների ճանապարհով, ասել է թե` հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձին:

– Ես չեմ ցանկանում անդրադառնալ ներքաղաքական հարցերին, սակայն պետք է մի բան նշեմ, որ ինչպես բազմիցս ասել են իմ դաշնակցական գործընկերները, ովքեր լիազորված են գործելու այդ բնագավառում, պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք առավելագույնս կերաշխավորեն ազատ և արդար ընտրություններ 2012թ. մայիսին: Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ այդ նպատակով պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ:

– Իսկ ինչո՞ւ պետք է ազատ և արդար ընտրությունների ժամանակ հայ ընտրողն իր ձայնը տա Դաշնակցությանը, ձեր կատարած ո՞ր լավ գործերի և անուրանալի հաջողությունների համար: Եվ կամ, ի՞նչ եք առաջարկելու այս անգամ և ի՞նչ ծրագրով եք հանդես գալու, որը կփոխի երկիրը:

– Դաշնակցության նախընտրական ծրագիրը կհրապարակվի, երբ ժամանակը գա, և դրանում ներկայացված կլինեն կուսակցության սոցիալ-տնտեսական և քաղաքական մոտեցումները, որոնցից ամենակարևորները առաջ է քաշում ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը:

Ինչ վերաբերում է Դաշնակցության կատարած գործերին, ապա դրա համար պետք է հիշել մեր կուսակցության կատարած բոլոր քայլերը` սկսած 1989 թվականից: Դաշնակցությունը գործել է պետության զարգացման բոլոր բնագավառներում` սկսած պաշտպանությունից, վերջացրած ժողովրդավարության ամրապնդումով և սոցիալական արդարության ապահովմամբ, գյուղատնտեսության, առողջապահության և կրթության ոլորտների զարգացմամբ: Այդուամենայնիվ, մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ հաշվի առնելով խորհրդարանում մեր փոքրաթիվ ներկայությունը, մեր կուսակցությունը չի կարողացել իրականացնել իր առջև դրված բոլոր ծրագրերը:

– Ընտրություններից առաջ բոլոր քաղաքական գործիչների մեջ արթնանում է սոցիոլոգը, և բոլորը փորձում են կանխատեսել, թե որ քաղաքական ուժերը կհաղթեն: Պարոն Մանոյան, արթնացե՞լ է արդյոք Ձեր մեջ սոցիոլոգը և ինչ է հուշում Ձեզ. որ ուժերը և ինչ համամասնությամբ կանցնեն գալիք խորհրդարան:

– Ես չեմ ուզում լինել ո՛չ սոցիոլոգ, ո՛չ էլ գուշակ: Մի բան պարզ է, որ Հայաստանում չկա որևէ մի քաղաքական ուժ, որը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը:

– Իսկ, ըստ Ձեզ, հնարավո՞ր է հետընտրական լարվածություն ստեղծվի Հայաստանում` այնպես, ինչպես եղավ 2008 թվականին:

– Խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն նախագահականի, այլ տրամաբանությամբ են անցկացվում, և հասարակությունն էլ է հասկանում այդ տարբերությունը: Խորհրդարանական ընտրություններում, մասնավորապես համամասնական ընտրակարգով, մեծ կարևորություն է տրվում կուսակցությունների առաջարկած ծրագրերին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ առավել մեծ ուշադրություն է հատկացվում առանձին թեկնածուներին: Ավելին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողները ձայն տալիս են իրենց նախընտրած թեկնածուներին, իսկ նախագահականի ժամանակ` նրան, ում հաղթելու շանսերն առավել մեծ են: Ամեն դեպքում, հուսով եմ, որ 2008թ. մեզ բոլորիս համար դաս եղավ, և այն է՛լ երբեք չի կրկնվի:

– Նախօրեին ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե հունվարի վերջին Սոչիում տեղի է ունենալու Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումը: Փորձագետներն ու քաղաքագետներն այն կարծիքին են, որ այս հանդիպման ժամանակ առավել շատ քննարկվելու է ոչ թե ԼՂ հարցը, այլ իրանական խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի հարևան երկրներ են և Իրանին վերաբերող խնդիրները կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաև այս երկրների վրա: Շատերի կարծիքով, Ռուսաստանը, որն Իրանի հարցում ունի Արևմուտքից տարբերվող դիրքորոշում, փորձում է ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի` դաշնակիցներ ձեռք բերել: Պարոն Մանոյան, Դուք ինչպե՞ս կգնահատեք այս հանգամանքը:

– Կարծում եմ, հանդիպման վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը որոշ չափով չափազանցված է: Չեմ ցանկանում այս հարցում գուշակի դերում հանդես գալ:

– Ձեր կարծիքով` 2012թ. ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել ԼՂ հարցի կարգավորման գործընթացից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ հակամարտության կողմ երկրներում և թե՛ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրներում սպասվում են համապետական ընտրություններ:

– Մի կողմից այդ ընտրությունների պատճառով, մյուս կողմից էլ այն պատճառով, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, կարծում եմ, որ 2012-2013թթ. ընթացքում ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց չի լինի: Լինելով դժգոհ ՄԽ համանախագահների  առաջարկներից` Ադրբեջանը կփորձի հարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ, դրանով իսկ խոչընդոտելով Մինսկի խմբի շրջանակներում հարցի կարգավորման առաջընթացին: Իսկ միակ բանը, որ կփորձեն անել ՄԽ համանախագահները, պատերազմի վերսկսմանը խոչընդոտելն է: Հետևաբար, մենք պետք է կենտրոնանաք ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում