Saturday, 11 07 2026
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին

Ամենակարևորը, որ տվել է մեզ քրիստոնեությունը, ապրելակերպն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը

-Հովհաննես, որպես 1700-ամյա քրիստոնյա ժողովուրդ՝ ի՞նչ է տվել քրիստոնեությունը մեզ՝ որպես էթնոսի:

-Քրիստոնեությունը մեզ տվել է կենցաղ, բարձր, բավական լուրջ մշակույթ, ամենակարևորը՝ ազատություն: Ի տարբերություն բազմաթիվ այլ կրոնների՝ մեզ մոտ ազատության ընկալումը և ազատության գաղափարը բավական խոր արմատներ ունեն, որ այսօր չենք կարողանում իրագործել: Հեթանոսական մշակույթին փոխարինելու եկավ քրիստոնեական մշակույթը. իհարկե, իմ կարծիքով, կարելի էր պահպանել հեթանոսականը և ավելացնել քրիստոնեականը ևս, բայց այդպես դասավորվեց պատմական ընթացքը: Այս տեսանկյունից ամենակարևորը, որ տվել է մեզ քրիստոնեությունը, ապրելակերպն է:

-Տեսակետ կա, որ քրիստոնեությունն ինքն իրենով բարիք է աշխարհին, մինչդեռ մենք, ընդհակառակը, «վնասվել» ենք քրիստոնեությունից:

-Ասել, որ բարիք է եղել բոլորի համար՝ ճիշտ չէ. նայած ում ձեռքին ինչպես է դա օգտագործվել: Եղել են դեպքեր, երբ դա օգտագործվել է որպես չարիք, օրինակ՝ Եվրոպայում ինկվիզիցիան քրիստոնեության լույսի ներքո դարձավ չարիք մարդկության համար: Քրիստոնեության մեջ շատ ֆունդամենտալիստական ուղղություններ այսօր նույնպես շարունակում են չարիք ներկայացնել մարդկանց հոգեկան առողջության համար: Այսօր քրիստոնեությունն այնպես է դիվերսիֆիկացվել, որ նույնիսկ բարդ է օգտագործել քրիստոնեություն եզրը կրոնագիտական իմաստով, քանի որ քրիստոնեությունն իր մեջ ներառում է հազարավոր տարբեր ուղղություններ, որոնք երբեմն իրար խիստ հակադիր դիրքերից են հանդես գալիս: Երբ ասում են՝ քրիստոնեություն, պետք է հատկապես մասնավորեցնել, թե քրիստոնեության որ ճյուղի կամ որ ենթաճյուղի մասին է խոսքը: Եթե մենք դա չանենք, դա կմնա որպես վերացական գաղափար կամ կընկալվի առաջին դարերի իմաստով: Միանշանակ չէի ասի, թե քրիստոնեությունը կամ որևէ այլ կրոն բացառապես բարիք է, նայած ում ձեռքում է, և թե ով ինչպես է այն օգտագործել պատմության ընթացքում ու ներկայումս. մի մասը օգտագործել են բարի նպատակներով, մի մասը՝ չար նպատակներով:

-Հայերը՝ որպես մոնոֆիզիտներ, ի՞նչ առավելություն ունեն, և, ընդհակառակը, պակասությունը երկբնակների համեմատ ո՞րն է:

-Մենք միաբնակ եկեղեցի ենք կոչվում, բայց այդ տերմինը աշխատում ենք շատ չօգտագործել: Այն հիմնականում օգտագործվում է երկբնակների կողմից, ինչը նշանակում է, որ, ըստ իրենց, մենք Քրիստոսի մեջ ընդունում ենք մեկ բնություն, բայց չենք հստակեցնում, թե որ բնության մասին է խոսքը: Հակաքաղկեդոնական եկեղեցիները (որոնցից է նաև Հայ Առաքելականը) ընդունում են Քրիստոսի մեջ աստվածամարդկային բնությունը, իսկ երկբնակները՝ առանձին երկու բնություն՝ աստվածային և մարդկային: Բայց երբ երկբնակները մեզ անվանում են միաբնակ՝ նկատի ունեն, որ հայերս և մնացած արևելյան ուղղափառ երեկեցիները Քրիստոսին ընդունում ենք միայն որպես Աստված, ինչը ճիշտ չէ: Գիտական գրականության մեջ արևելյան ուղղափառ եկեղեցներ են կոչվում Հայ Առաքելականը և արևելյան 4 եկեղեցիները: Դրանք քույր եկեղեցիներ են, որոնց մեջ մտնում են ղպտիականը, եթովպիականը, հնդկականը, ասորականը և հայկականը: Այս հինգ եկեղեցիները կազմում են արևելյան ուղղափառ քրիստոնյաների խումբը: Բաժանումը իրականում տեղի է ունեցել Քաղկեդոնի ժողովում 451 թ., երբ արևմտյան եկեղեցին, հետ կանգնելով սկզբունքերից, ընդունեց նոր որոշում։ Դրանից առաջ՝ երրորդ տիեզերական ժողովում 431 թվականին, բոլոր եկեղեցիները միահամուռ ստորագրել էին մեկ բանաձևի տակ, որտեղ ընդունում էին աստվածամարդու բնությունը: Դրանից բառացիորեն քսան տարի անց, Քաղկեդոնում ևս մեկ ժողով է հրավիրվում, որին հայերը չեն մասնակցում, և որտեղ ընդունվում է որոշում և հիմք է դրվում երկաբնակների և միաբնակների վեճին:

-Իսկ ի՞նչ առավելություն ունենք:

-Առավելության կամ պակասության խնդիր չկա, դա զուտ հավատքային դոգմատիկական վեճ է եղել: Իհարկե, եկեղեցու շրջանակներում դոգմատիկական վեճերը զուտ որպես դոգմատիկական վեճ չեն մնացել, այլ ընդլայնվել և տարածվել են որպես ազգային, քաղաքական, տնտեսական հարցեր: Եվ երբ Հայ Առաքելական եկեղեցին առանձնացավ ու գնաց իր ճանապարհով, այստեղ արդեն խնդիր դրվեց ազգային եկեղեցու, և Հայ Առաքելական եկեղեցին կամաց-կամաց պարփակվեց հայ ազգի շրջանակների մեջ՝ ի տարբերություն կաթոլիկների, որոնք դարձան տրանսազգային կառույց: Տեսակետ կա, համաձայն որի՝ եթե մենք գնայինք արևմտյան ընտանիք, ապա այսօր արդեն վաղուց եվրոպացի կլինեինք, ինտեգրված կլինեինք արևմտյան մշակույթին և այլն: Տեսակետ կա, որ այդպես առանձնանալով՝ հայերը պահպանեցին իրենց ինքնությունը և չձուլվեցին որևէ այլ ազգի, ինչի վրա մեծ շեշտադրում է անում այսօր եկեղեցին՝ իր դիրքերը ցույց տալու համար:

-Հայ և քաղկեդոնական ուղղափառ եկեղեցիների դավանաբանական տարբերությունը Սուրբ Ծննդյան հետ կապված ինչպիսի՞ն են:

-Բոլոր եկեղեցիները, մինչև Քաղկեդոնի բաժանումը, Սուրբ Ծնունդը տոնել են հունվարի 6-ին, և մկրտությունը ևս՝ հիմնվելով Աստվածաշնչի վրա: Բայց Քաղկեդոնից հետո արևմտյան եկեղեցին Սուրբ Ծնունդը հունվարի 6-ից տեղափոխեց դեկտեմբերի 25-ին, որը Միհրի ծննդյան օրն էր ու երկար ժամանակ դուրս չէր գալիս հռոմեական ծիսական համակարգից: Միհրի ծննդյան օրը և Քրիստոսի ծննդյան օրը մեկ օրում նշելով՝ նրանք փորձ արեցին դուրս մղել Միհրի ծնունդը արևմտյան մշակույթից, մի բան, որ ժամանակի ընթացքում հաջողությամբ պսակվեց: Արևմտյան եկեղեցին պնդում է, որ սա պայմանավորված է տոմարական հաշվումներով, նոր հայտնագործություններով, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ տեղափոխությունը կատարվել է կոնկրետ նպատակներով ու հաշվարկներով: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում