Saturday, 18 07 2026
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում

Փոխվարչապետն ընդունել է Քուվեյթի նորանշանակ դեսպանին

ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Քուվեյթի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացմամբ:

Ա. Գևորգյանի խոսքով` Ծոցի երկրներից Քուվեյթն առաջինն է, որի հետ հարաբերություններն ավելի համակարգված բնույթ են ստանում. հոկտեմբերին Երևանում անցկացվել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, երկու երկրներում արդեն գործում են դեսպանատները, ինչը նոր խթան է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Նշվել է, որ հանձնաժողովի առաջին նիստից հետո արդեն որոշակի քայլեր իրականացվել են. վերջերս Քուվեյթ է այցելել Զարգացման հայկական գործակալության պատվիրակությունը, որը բավական արդյունավետ հանդիպումներ է ունեցել արաբ գործընկերների հետ:

Հայաստան են այցելել նաև քուվեյթցի գործարարները` փոխգործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է երկուստեք գործնական քայլերի իրականացումը օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ, որի վերաբերյալ համաձայնագիր կողմներն ստորագրել էին միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում:

Հեռանկարային է Հայաստանում արտադրվող սննդամթերքի արտահանումը Քուվեյթ, ինչպես նաեւ համագործակցությունը ներդրումային ոլորտում. մասնավորապես` քուվեյթյան ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում, հատկապես ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ արդեն կլինեն կոնկրետ արդյունքներ, որոնք արձանագրելով` կողմերն առաջ կշարժվեն հետագա փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ:

Նա կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ շփումների ակտիվացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Դեսպանն իր հերթին նշել է, որ Քուվեյթում նույնպես մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ կապերի խորացմանը, հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Այս նպատակով քուվեյթական կողմը նախատեսում է համագործակցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ:

Դիվանագետը վստահեցրել է, որ իր կողմից կանի հնարավորը` երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը նպաստելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում