Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանի հյուսիսում ընկած Ղազվին քաղաքում հրապարակավ կախաղան են բարձրացվել երկու մարդասպաններ։ Վերջիններս սպանել էին մի ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ նաև երկու երեխաներին։
Մահապատժի ենթարկվածներ Ալի Նազարին և Մոհամեդ Բեյգին 2010 թվականին նախ սպանել էին այդ ընտանիքի մորը, ապա դրանից 10 օր անց՝ հորը, և վերջապես ևս երկու օր անց հատուկ դաժանությամբ սպանել էին ընտանիքի 6 և 13 տարեկան երեխաներին։
Սպանությունից հետո հանցագործները մասնատել էին դիակները և այրել՝ փորձելով դրանով իսկ քողարկել իրենց հանցագործության հետքերը։