Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

«Սարդարապատն» առաջարկում է այլընտրանք կեղծ ընտրություններին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Խնկո-Ապոր անվան գրադարանի դահլիճում դեկտեմբերի 22-ին կազմակերպվել է «Ընտրությունների այլընտրանքը» թեմայով սեմինար:

Ստորև ներկայացնենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն անդամ Գարեգին Չուգասզյանի ներածական խոսքը:

«Կա՞ արդյոք «ընտրություններ» կոչվող արատավոր շրջանից ելք, այլընտրանք և ո՞րն է ընդդիմադիր հասարակության հնարավոր պատասխան քայլը հերթական կեղծմանը…

Նշեմ, որ այս հարցը դրված է «ընտրություններին» թե’ մասնակցող, թե’ չմասնակցող ընդդիմադիր հասարակության առջև և բաղկացած է հետևյալ ենթահարցերից.

Սկսում ենք արդյո՞ք այսօր ևեթ նախապատրաստվել այսպիսի սցենարի:

Ինչպե՞ս ենք պատկերացնում ընդդիմադիրների և հասարակական դիմադրական օջախների միջև միացյալ ճակատը:

Կա՞ արդյոք նման սցենարի դեպքում քայլերի հաջորդականության` ընթացակարգի կամ «ճանապարհային քարտեզի» ուրվագիծ:

«Սարդարապատ» շարժման դիրքորոշումը այս հարցերի կապակցությամբ հետևյալն է. ակնկալելով «ընտրությունների» հերթական փուլի անփառունակ ավարտը և ուժեղացնելու համար այն սոցիալական կապիտալը, որը ձեռք է բերվել վերջին երեք տարիների ընթացքում, այսօր ևեթ սկսել ձևավորել այլընտրանքային իշխանության սաղմերը հետևյալ փուլերով.

Նախաձեռնության ստեղծման փուլ` «Այլընտրանքային ճակատի» կամ «Այլընտրանքային խորհրդարանի» կորիզի ստեղծում: Կորիզի ընդլայնում: Անմիջական ժողովրդավարության իրականացում` քաղաքացիական ակտիվացման դասական ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Այս մեխանիզմի այնպիսի մանրամասներ, ինչպես օրինակ, կորիզի կազմավորման և ընդլայնման սկզբունքները, ինչպես նաև ռեսուրսների հայթհայթման հետ կապված հարցերը կարիք ունեն հետագա քննարկման և ճշգրտման:

Եվս մեկ կետ, որ անհրաժեշտ է հստակեցնել. այս ամենում` «Սարդարապատի» ստատուսի հարցը:

Այլընտրանքային իշխանության սաղմերի ստեղծման խնդրի բյուրեղացման և հետագա խմորման համար «Սարդարապատը» պատրաստ է տրամադրել իր կազմակերպական ներուժը` բաց լինելով ընդդիմադիր շրջանակների հետ համագործակցման»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում