Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Եթե քաղաքականությունը նախընտրելի է առևտրից

Սասուն Միքայելյանի առաջադրման մասին որոշումից հետո Հրազդանի քաղաքապետի ընտրությունը ստանում է բավական հետաքրքրական երանգ: Փաստորեն, ըստ էության, խորհրդարանական ընտրությունից առաջ ստեղծվում է մի հարթակ, որտեղ կարող է տեղի ունենալ Կոնգրես-իշխանություն բացահայտ մրցակցություն: Խոսքը, իհարկե, ընտրական հարթակի մասին է:

2008 թվականի նախագահական ընտրությունից հետո այդպիսի երեք, այսպես ասած, հարթակ է եղել՝ Երևանի Կենտրոն համայնքում ընտրությունը, որտեղ առաջադրվել էր դեռևս այն ժամանակ Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Զուրաբյանը, ում դեռ Կոնգրեսը «դավաճան» չէր հռչակել և սատարում էր, Երևանի քաղաքապետի ընտրությունը, որտեղ Կոնգրեսի ցուցակը գլխավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, և Երևանում թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրությունը, որտեղ առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը: Բոլոր այդ ընտրություններում իշխանությունը դե յուրե հաղթեց Կոնգրեսին, թեև Նիկոլ Փաշինյանի պարագայում առանձնահատուկ ձևով իշխանությունը խուսափեց նրա հետ ուղղակի առճակատումից և նրա առաջ մրցակից չդրեց կամ դրեց, բայց ոչ` դե յուրե իշխանությունից, այլ իշխանամերձ «Ազգային միաբանություն»-ից:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունը փաստորեն չորրորդ հարթակն է, որտեղ 2008 թվականից հետո կմրցակցեն Կոնգրեսն ու իշխանությունը: Բայց երրորդի և չորրորդի միջև կա բավական տևական ընդմիջում՝ մոտ երկու տարի, և այդ ընթացքում իսկապես շատ բան է փոխվել թե Հայաստանում` ընդհանրապես, թե իշխանության մեջ` մասնավորապես: Ներկայում իշխանությունն էլ, Հայաստանն էլ գտնվում են բոլորովին այլ հոգեբանական, տնտեսական և քաղաքական իրավիճակներում: Դրանք, անշուշտ, թողնելու են իրենց ազդեցությունը ընտրությունների վրա:

Բոլոր դեպքերում գրեթե միանշանակ է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունն ունի խորհրդարանական ընտրության փոքրիկ մոդել, մանրակերտ դառնալու հնարավորություն: Այսինքն` Հրազդանի ընտրությունը կարգավիճակով լինելով տեղական` բնույթով կարող է իսկապես լուրջ քաղաքական միջոցառման վերածվել: Եվ թերևս վատ չի լինի, որ հենց այդպես էլ լինի, և դրանում երևի թե պետք է շահագրգռված լինեն բոլոր քաղաքական ուժերը, համենայնդեպս` այն բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են նաև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների որակի հարցում: Նրանք կարող են Հրազդանի քաղաքապետի ընտրությունը վերածել շահեկան նախավարժանքի` դրանով իսկ նպաստելով խորհրդարանական ընտրություններից առաջ մթնոլորտի քաղաքականացմանը, փորձելով փոքր քայլ անել ընտրական գործընթացները մանր առևտրից զերծ պահելու հարցում, եթե, իհարկե, նրանց համար քաղաքականությունը նախընտրելի է առևտրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում