Sunday, 12 07 2026
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Արմեն Գևորգյանը աշխատանքային այցով Գեղարքունիքում էր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել Սևան քաղաքի պոլիկլինիկայի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, մարզպետ Նվեր Պողոսյանը:

Բժշկական հաստատությունն ամբողջությամբ հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով: Ներդրումների ծավալը կազմել է 185 մլն դրամ, համայնքը ևս համաֆինանսավորման միջոցով մասնակցություն է ունեցել: Հաստատությունն ապահոված է ջեռուցման համակարգով, ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Վերազինումն իրականացվել է Առողջապահության նախարարության կողմից. հատկացվել են 44 մլն դրամի բժշկական սարքավորումներ և գույք:

Հյուրերը շրջել են շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Փոխվարչապետը դրական է գնահատել կատարված աշխատանքները` նշելով, որ կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում մարզերում բնակիչներին որակյալ ծառայություններով ապահովելու հարցին, ինչը նաև տարածքների համաչափ զարգացման քաղաքականության խնդիրներից է: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. մասնավորապես` ՀԲ- ի աջկացությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում ևս
մարզերում իրականացվում են բուժհաստատությունների վերականգնման ու վիրազինման աշխատանքներ:

Փոխվարչապետն այցելել է նաև մարզի Ծովագյուղ համայնք, ծանոթացել մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Այդ նպատակով գումարներ են հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով, որի առաջին մասով տրամադրվել է 38, 6, երկրորդ մասով` 35,7 մլն դրամ: Ամբողջությամբ հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքերը կավարտվեն մայիսին: Ա. Գևորգյանը պատասխանատուներին հորդորել է աշխատանքերը կատարել որակով և նախատեսված ժամկետներում:

Այս մասին «Առաջին լրատվական»ին տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում