Tuesday, 30 04 2024
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է

Հայաստանն ի՞նչ է պայմանավորվել Իրանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնց թվում կա մի բավական ուշագրավ մեկը. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:

Նախ, բավական հետաքրքրական է այն, որ Իրանի նախագահի հայաստանյան այս այցը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ հայկական կողմը չէր պատրաստել մի շարք փաստաթղթր, որոնք պետք է ստորագրվեին: Ինչպես հայտնի է, այցը պետք է կայանար դեռևս հունիսին, սակայն հետաձգվեց: Եվ ահա այդ փաստաթղթերը ստորագրվում են, որոնց մեջ է այդ փոխըմբռնման հուշագիրը:

Ինչպե՞ս է Իրանը աջակցելու Հայաստանի զարգացմանը: Ինչո՞վ է աջակցելու՝ փողո՞վ, թե նյութապե՞ս: Հուշագիրը առաջացնում է այդ հարցերը: Միգուցե այդ աջակցության հա՞րցն էր պատճառը, որ Իրանի նախագահի հայաստանյան այցը հետաձգվեց ամռանը և կայացավ հիմա: Միգուցե Իրանը չէ՞ր համաձայնում այդ աջակցությունը ցուցաբերել, կամ Հայաստանից այդ աջակցության համար պահանջում էր մի բան, որին մեր երկիրը ամռանը պատրաստ չէ և պատրաստ է հիմա:

Այս հարցերի պատասխանները միգուցե ավելի հստակ կլինեն առաջիկայում, երբ իրանական աջակցությունը Հայաստանին կսկսի արդեն առարկայորեն դրսևորվել, այսպես ասած միս ու արյուն ստանալ: Այն ժամանակ պարզ կլինի, թե ինչպես ու ինչով է Իրանը աջակցելու Հայաստանի զարգացմանը: Նաև հետաքրքրական հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք Արևմուտքը դրան խանդով չի վերաբերի, նաև Ռուսաստանն իհարկե: Չի բացառվում, որ նաև հենց այս պատճառով էր ամռանը հետաձգվել Ահմադինեժադի այցը: Հայաստանն այն ժամանակ գուցե չուներ այդ խանդի մասին հարցերի հստակ պատասխանը նաև իր համար և պաշտոնական Երևանը այցը հետաձգեց այնքան, մինչև Սերժ Սարգսյանի աշնանային շրջագայությունների ընթացքում պարզեց Արևմուտքի և Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքը հայ-իրանական հուշագրի ստորագրման վերաբերյալ:

Բանն այն է, որ հուշագիրը թերևս մեծածավալ օժանդակություն է ենթադրում, եթե այդ ամենը տեղի է ունենում հանդիսավոր ստորագրության մակարդակում: Ըստ ամենայնի Հայաստանն ապահովագրվել է արևմտյան և ռուսական խանդերից, կամ ստացել է հավանություն Արևմուտքում կամ Ռուսաստանում: Ավելին, գուցե իրանական օժանդակությունը Հայաստանի համար փոխարինում է այն օգնությանը, այն փողին, որ պաշտոնական Երևանն ակնկալում էր Ռուսաստանից, սակայն այդպես էլ կարծես թե չստացավ, դրանից հետո արդեն հանգիստ խղճով դիմելով Իրանին: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այստեղ, թող տարօրինակ չթվա, բայց ավելի նախընտրելի կդիտվի որ Հայաստանին Իրանը օժանդակություն ցուցաբերի, քան Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում