Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

ՀԱԿ-ը գործակցում է բոլոր երկրների թե՛ դեսպանատների, թե՛ առանձին քաղաքական ուժերի հետ. Լյուդմիլա Սարգսյան

Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանն ակտիվ շփումների մեջ է հայաստանյան իշխանությունների հետ:

Այս տեղեկության հրապարակումից անմիջապես հետո Կարախանյանը հարցազրույց տվեց «Ժողովուրդ» օրաթերթին, և պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին, պատասխանեց. «Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին և բանակցային պրոցեսներին, որ Կոնգրեսից հստակ մի բան է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն: Հարցը դրված չէ՝ ռուսամետ, այլ հայամետ: Հարցը դրվում է այսպես՝ մենք ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, որ արևմտյան կցորդ դառնա ու տարբեր ասոցացված միությունների միջոցով մտնի Թուրքիայի տա՞կ, արևմտյան ստրատեգները Հայաստանում ստեղծեն տրանզիտային արտաքին ռազմական հարթակնե՞ր: Հետո էլ վերջին պահին գան ռուսների գիրկն ու ասեն. «Մենք ձերն ենք՝ ոտքով գլխով, հոգով սրտով»:

«Առաջին լրատվական»-ը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խնդրեց մեկնաբանել Կոնգրեսի և ռուսաստանյան ուղղության շփումների շուրջ վերջին բացահայտումների առիթով, որն արեց նախ` Սմբատ Կարախանյանը, ապա հաստատվեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից:

«Մենք փորձում ենք համագործակցել, բոլոր երկրների և՛ դեսպանատների, և՛ առանձին քաղաքական ուժերի հետ, և դա դիտարկում ենք, որպես մեր ժողովրդավարական շարժման բաղկացուցիչ մասերից մեկը: Մենք ընդամենը փորձում ենք մեր ժողովրդական շարժումը ներկայացնել բոլոր երկրներին, մեր երկրի իրական իրավիճակը ներկայացնել, և բնականաբար ակնկալել, որ դիտորդական առաքելությունների միջով կարողանանք ապահովել արդար թափանցիկ ընտրություններ: Ես այդ կոնտեքստում եմ տեսնում հարաբերությունները և՛ Ռուսաստանի հետ, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, և՛ մյուս երկրների հետ:

Բոլոր երկրների դեսպանատների հետ էլ, տարբեր առաքելությունների, տարբեր կազմակերպությունների հետ Կոնգրեսը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում, և փորձում է ապահովել թափանցիկ, արդար ընտրություններ: Ես որևէ միտում չեմ տեսնում` արևմուտք կամ արևելք տարբերակումների: Ես ընդամենը տեսնում եմ, որ Կոնգրեսը նպատակային գնում է դեպի արտահերթ ընտրություններ, իսկ արտահերթ, թե հերթական, այսպես, թե այնպես, ընտրական գործընթացներ պետք է ծավալվեն, հետևաբար պետք է ապահովել այդ առաքելությունների ներկայությունը, և առավելագույնս թափանցիկ դարձնել ընտրությունների ընթացքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում