Thursday, 16 07 2026
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան

Վարկ «Յունիբանկից»` ԿԱՍԿՈ ապահովագրության ձևակերպման համար

Ձմռան գալուստով ավտոմեքենայի ապահովագրումը դառնում է առավել կարևոր, քանի որ անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որի մասնակից կարող է լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարորդը, աճում է:

ՃՏՊ-ի հետ կապնված զգալի ծախսերից խուսափելուն օգնում է ավտոապահովագրությունը: ԿԱՍԿՈ ապահովագրության ձևակերպմամբ հաճախորդը ապահովագրում է իր մեքենան ինչպես աննշան վնասվածքներից, այնպես էլ ՃՏՊ-ի կամ առևանգման հետևանքով ավտոմեքենայի ամբողջական կորստից: ԿԱՍԿՈ-ի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունն իրականացնում է փոխհատուցում, անգամ եթե հաճախորդն ինքն է պատահարի մեղավորը:

ԿԱՍԿՈ ապահովագրությունը բնակչության լայն զանգվածի համար առավել հասանելի դարձնելու նպատակով, «Յունիբանկը» հայաստանյան շուկայի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի` ՌԵՍՈ ՓԲԸ-ի հետ համատեղ մշակել է U-ԿԱՍԿՈ + ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձևակերպել ավտոապահովագրություն:

Վարկը տրամադրվում է մինչև 600 հազար դրամ գումարով և նախատեսված է ԿԱՍԿՈ ապահովագրության կամ ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար, որը ներառում է ԿԱՍԿՈ և բժշկական ապահովագրություն: Վարկից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն բացասական վարկային պատմություն և հանդիսանում են 2001-ից հետո արտադրված արտասահմանյան կամ 2006-ից հետո արտադրված ռուսաստանյան մեքենաների տերեր:

Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, կանխավճարը` 0%, տոկոսադրույքը` 20-23% տարեկան: Ընդ որում` Յունիբանկի բոլոր հաճախորդների համար տոկոսադրույքը կազմում է 21%, իսկ ավտովարկավորումից օգտվող հաճախորդների համար այն սահմանված է նվազագույն չափով` 20% տարեկան: Այսպես, եթե մեքենայի արժեքը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, ապա վարկի գծով ամենամսյա վճարումները կազմում են 15 300-ից մինչև 22 900 դրամ:

U-ԿԱՍԿՈ+ վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, ավտոմեքենայի սեփականության վկայականը և հաշիվ-տեղեկանք ՌԵՍՈ ընկերությունից: Վարկի մարումը կատարվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

U- ԿԱՍԿՈ + վարկը ձևակերպած բոլոր հաճախորդներին «Յունիբանկը» որպես նվեր տրամադրում է ArCa Classic UNIBANK-RESO կոբրենդինգային քարտ, հաջորդ տարում վարկային գիծ բացելու և բանկի արտոնությունների ծրագրին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ «Յունիբանկում» կարելի է ձևակերպել նաև U-Insurance վարկային քարտը` ՌԵՍՈ ընկերությունում գույքի ապահովագրման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում