Չինաստանի Ինին Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզում մուսուլմաններին արգելել են կրել փարաջա և պահել մորուք:
Այս մասին հայտարարություն է տեղադրվել Ինին քաղաքի վարչական կայքում: Հայտարարության կապակցությամբ գնալով աճում է բողոքողների թիվը, և կայքից այն ջնջվել է: Սակայն այս հայտարարությունը հնարավոր է գտնել նաև այլ կայքերում:
Հայտարարության մեջ նշված է՝ անհրաժեշտ է վերացնել քաղաքակրթության զարգացմանը խոչընդոտող բոլոր տարօրինակ երևույթները: Նշենք, որ մարզում մուսուլմանները մեծ թիվ են կազմում:
Հայտարարության մեկ այլ կետով նշվում է, որ «կայունություն ապահովող կենտրոնը» ընտրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար պատրաստվում է կազմակերպել վերադաստիարակության դասընթացներ: Իսկ չափազանց համառներին ստիպված կլինեն ուղարկել հանրային անվտանգության ու դատական գրասենյակներ:
Deutsche Welle գերմանական ռադիոն հայտնել է, որ Չինաստանը նման միջոցով չի վերականգնի սոցիալական կայունությունը, այլ ընդհակառակը՝ բախումների կհանգեցնի:









































