Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ամանորի գիշերը վիշապին պետք է դիմավորել շքեղ ու փայլուն զգեստներով

Ամանորին հաշված օրեր են մնացել ու շատերին հետաքրքրում է հարցը`ինչպե՞ս դիմավորել Նոր տարին, ինչ գույնի ու ձևվածքի հագուստներով, քանի որ ըստ արևելյան հորոսկոպի` այս տարին Սև վիշապի տարի է:

Լրագրողների հետ հանդիպմանն այս հարցերին փորձեց պատասխանել Նորաձևության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:

«Կենդանակերպի բոլոր նշաններից վիշապը տարբերվում է նրանով, որ այն հորինված կենդանի է, ու չնայած դրան, ըստ լեգենդների, գիտենք, որ վիշապները փառասեր են ու հարստության հովանավորներ»,- ասաց դիզայները` խորհուրդ տալով Ամանորի գիշերը սեղանին դնել շողշողացող բյուրեղապակյա բաժակներ, ոսկեզօծ սպասք, քանի որ «վիշապը սիրում է, որ իրեն դասավորեն արքայավայել»:

Ինչ վերաբերում է հագուստներին, ապա դիզայները խորհուրդ տվեց վիշապին դիմավորել շքեղ ու փայլուն, վառ գույնի զգեստներով, թանկարժեք զարդեր, ոսկեղեն կրել:

«Վիշապը բարձր կգնահատի ձեր ջանքերը: Քանի որ Արևելքում վիշապները եղել են կառնավալների ամենակատիվ մասնակիցներ, նշանակում է, որ նրանք նախընտրում են վառ, փայլփլուն հագուստներ»,- հավելեց նա` ընդգծելով, որ վիշապի ամենասիրած գույները կանաչն ու կարմիրն են:

Ինչ վերաբերում է տոնածառը զարդարելուն, ապա ըստ դիզայների՝ դրա ձևավորման մեջ վիշապը մեծ տեղ չունի:

Ավանդաբար, տոնածառը պետք է լինի շքեղ ու փայլուն, կանաչ-կարմիր խաղալիքներով:

«Քանի որ սև վիշապի տարի է, կարելի է տոնածառի զարդարանքի մեջ օգտագործել նաև սև գույնը»,- խորհուրդ տվեց դիզայները:

Նա տեղեկացրեց, որ մոդելավորողների ու Արևելյան հորոսկոպների մասնագետների ջանքերով կազմվել է մի հորոսկոպ, ըստ որի` կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի այն գույնը, որը կարելի է կրել Ամանորի գիշերը:

Նրա խոսքով, վիշապների համար լավագույն ընտրությունը կլինի դեղինն ու ոսկեգույնը, օձերին հաջողություն կբերի թագավորական կարմիրը, թավշե, ատլասե զգեստները, ձի կենդանակերպի նշաններին հաջողություն կբերի կարմիրը, խոյերին, ցուլերին, շներին` դեղին գույնը, որը կարելի է կրել ոսկե զարդերով:

Կապիկները ու աքլորները կարող են կրել սպիտակ գույնի հագուստներ, իսկ վարազները` սև զգեստ, ծավալուն չափերով, զարդարված փետուրներով, առնետներին դարձյալ հաջողություն կբերի սև գույնը:

Վագրերին ու նապաստակներին խորհուրդ է տրվում կրել կանաչ գույնի զգեստ:

Լ. Մարգարյանը նշեց, որ այս խորհուրդներին հետևելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր, քանի որ Ամանորի գիշերը պետք է դիմավորել բարեձև տրամադրությամբ, հարազատների ու ընկերների շրջապատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում