Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂ Մարտունի քաղաքում հիվանդանոց կկառուցի

ԼՂՀ Մարտունի քաղաքում հիվանդանոցի կառուցումը համաֆինանսավորում են «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմինը, Հայ բժիշկների հիմնադրամը և ԼՂՀ կառավարությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ներկայիս քաղաքային հիվանդանոցը կառուցվել է 1965թ.:

Այսօր այն պատշաճ բուժսպասարկում իրականացնելու համար այլևս պիտանի չէ: Նոր երկհարկանի հիվանդանոցը բուժծառայությունների համար կապահովի ժամանակակից պայմաններ:

Նորակառույցի նկուղային հարկում կտեղակայվեն պահեստներն ու սպասարկման սենյակները, առաջին հարկում վարչական մասը, պոլիկլինիկան, ախտորոշման, շտապօգնության և ինֆեկցիոն բաժանմունքները, իսկ երկրորդ հարկում` վիրահատական, թերապևտիկ և գինեկոլոգիայի բաժանմունքները: Էլեկտրաենթակայանը, ջեռուցման ու օդափոխության համակարգերը հնարավորություն կտան հիվանդանոցն արդյունավետ շահագործել: Ընդարձակ բակը կբարեկարգվի հիվանդների հանգստին ծառայելու նպատակով:

Հիմնադրամից հայտնում են, որ նորակառույցը զբաղեցնի 2470 քմ մակերես: Կառուցվել են նկուղը և առաջին հարկը, ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գրիշա Գասպարյանի խոսքով` հաստատությունը տարեկան կարող է սպասարկել շուրջ 1000 ստացիոնար և 1400 ամբուլատոր հիվանդի: Այստեղ միաժամանակ ստացիոնար բուժում կարող է ստանալ 23 հիվանդ: Բուժհաստատությունը կսպասարկի նաև հարևան գյուղերի բնակիչներին:

«Սա երկրորդ խոշոր բուժհաստատությունն է, որ կառուցվում է Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ արևելյան շրջանի հայության օժանդակությամբ: Ստեփանակերտի պոլիկլինիկան, որ կառուցվել ու կահավորվել է նույն համայնքի ջանքերով, արդեն 9 տարի է, էապես խթանում է բնակչության առողջության պահպանմանը», – ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` վստահություն հայտնելով, որ Մարտունու հիվանդանոցը նմանապես որակյալ բուժսպասարկում կիրականացնի շրջանում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակը Երևանի պետական բժշկական համալսարանի հետ միասին ներդրել է նաև հեռաբժշկության համակարգ (ՙՀայբրիջ՚), որի միջոցով առցանց ախտորոշում և բուժխորհրդատվություն է տրամադրվում Հայաստանի և Արցախի մի շարք բուժհաստատությունների:

Ներկայում Մարտունիում Հեռուստամարաթոն-2010-ի նվիրատվություններով վերակառուցվում է քաղաքի ջրամատակարարման ցանցը: Արդեն ավարտվել է ցանցի առաջին գոտու վերակառուցումը, մրցութային փուլում են երկրորդ և երրորդ գոտիների վերակառուցման ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում