Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Էդգար Առաքելյան. «Էշից չընկնելով` աբուռները չեն քչանում»

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության խմբի անդամ Էդգար Առաքելյանը, այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով իրենց գործունեության կես տարվան, նշել է, որ այն կարելի է համարել անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաերկարատեւ, կազմակերպված, մասշտաբային և տարբեր հասարակական շերտեր ընդգրկող քաղաքացիական շարժումներից մեկը: Նա նշել է, որ իհարկե, մի շարք լուրջ հաջողություններ ունեն, բայց դեռեւս գերնպատակին չեն հասել, այսինքն` օտարալեզու դպրոցներ բացելու նախագիծը դեռեւս չեն կանխել: Բացի այդ, բանախոսը նկատել է, որ բացի քաղաքացիական բաղադրիչի առկայությունից, նախաձեռնության կողքն են կանգնել մտավորականության բավական պատկառելի ներկայացուցիչներ, եւ ՀՀ ողջ պատմության մեջ սա ամենալուրջ դիմադրությունն է եղել որեւէ օրինագծի: Բայց չնայած այս ամենին` իշխանությունները մինչեւ վերջ առաջ մղեցին իրենց ծրագիրը: Էդգար Առաքելյանի կարծիքով, սա իշխանության ոչ լեգիտիմ քայլերի ընդամենը մեկ օղակն է` ոչ լեգիտիմ ընտրություններ, դատավարություններ, նշանակումներ եւ այլն:
«Օրինագիծը ներկայացնելուց 10-15 օր հետո արդեն ակնհայտ էր, որ այն այսպիսի ճակատագրի է արժանանալու: Սակայն փոխանակ հետ վերցնելու` իշխանությունն առաջնորդվեց «Էշին նստելը մի ամոթ է, իջնելը` երկու» ժողովրդական ասացվածքով` չնկատելով, թե ինչքան աբուռներ թափվեցին նրանց գլխին անգամ էշին նստած ժամանակ»,- ավելացրել է բանախոսը: Դրանց գագաթնակետը, Առաքելյանի ներկայացմամբ, այն խայտառակությունը կամ, Գալուստ Սահակյանին ավելի հոգեհարազատ տերմինաբանությամբ` հարամն էր, որը տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ չնայած սեպտեմբերի 27-ին Հովիկ Աբրահամյանը, ապա նաև` Աշոտյանը հայտարարել էին, որ «Լեզվի մասին» օրենքը փաթեթից հանելու են, եւ հարցը լուծելու են միայն «Հանրակրթության մասին» օրենքով, հոկտեմբերի 20-ին կայացած նիստում գլխադասային հանձնաժողովը դրական գնահատականով «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը մտցրեց ԱԺ քառօրյա: Նախաձեռնության մասնակիցները սա որակեցին որպես խաբեբայություն, եւ լրագրողների ուշադրությունը հրավիրեցին այն փաստի վրա, որ այսպիսի գործելաոճը արդեն նորմ է դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում