Tuesday, 07 05 2024
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները հուզված են

«Մեր թիմում տեղի է ունենում ուժերի վերաբաշխում և մեր կարծիքով դա հնարավորթյուն է տալու երկրի առջև ծառացած խնդիրները ավելի արդյունավետ լուծելու»,- այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ներկայացնելով Էկոնոմիկայի նոր նախարար Տիգրան Դավթյանին` ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Զգալով , որ նախարարության աշխատակիցները ակնհայտորեն հուզված են, վարչապետը շեշտեց, որ Երիցյանը անցնելու է այլ աշխատանքի. «Տեղյակ եք, որ նա անցնելու է այլ աշխատանքի մեր թիմում և սա ընդամենը նշանակում է մեր կարողությունների, ուժերի վերաբաշխում, ինչ-որ իմաստով նաև` թարմացում»: Երբ վարչապետը շրջվեց Ն. Երիցյանի կողմը, խոսքը փոխանցեց նրան, Երիցյանը ակնհայտորեն անակնկալի եկավ և զարմացական հայացքով նայեց վարչապետին: Իրավիճակը փրկելու համար Վարչապետը ասաց. «դուք պետք է շնորհակալություն հայտնեք»: «Արդեն արել ենք երեկ, բայց հիմա` հրապարակային»,- արձագանքեց Երիցյանը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և երեկ մենք առիթ ունեցել ենք անկեղծ խոսակցություն ունենալու: Կարծում եմ, այն բարեփոխումները, որ սկսել էինք, պետք է որ շարունակվեն և մենք այդ իմաստով պարոն Դավթյանի հետ առիթներ ունենք քննարկելու և լավ կողմն այն է, որ այդ բոլոր բարեփոխումները կառավարության նիստերի ընթացքում և դրան նախորդող նիստերին մենք միշտ բանավիճել ենք,քննարկել ենք, որի արդյունքում համատեղ որոշումներ են եղել: Այդ իմաստով կարծում եմ անցումը բավականին սահուն է լինելու, ինքս էլ պատրաստ եմ ցանկացած պահի կիսվել այն տեղեկատվությամբ, որը կրում եմ և որևիցե փաստաթղթին չի հանձնվել և կարծում եմ դա կօգնի, որ մեր նախարարությունում առողջ միջավայրը պահպանվի, շարունակվի և ուզում եմ հաջողություն մաղթել պարոն Դավթյանին»,- ասաց Երիցյանը: Տ. Դավթյանը իր խոսքում շեշտեց, որ ինքը աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, իսկ ֆինանսերի նախարարությունում աշխատած տարիների փորձը կօգնի նոր մոտեցումներով աշխատել նոր պաշտոնում: «Բոլորը հուզված են, ես զգում եմ, հետո կարտահայտվեն»,- վերջում ասաց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում