Մադոննան առաջինը հանդես կգա 2012 թվականի Super Bowl-ի խաղակեսի շոուի ժամանակ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ազգային ֆուտբոլի լիգան:
Գրեմմի մրցանակակիր փոփ աստղը, ով հանրության ուշադրությունը միշտ գրավել է իր հակասություններով հարուստ, պրովոկացիոն ներկայացումներով, կընդգրկվի այն լավագույնների ցուցակում, ովքեր հնարավորություն են ունեցել երգել Super Bowl-ի ժամանակ:
Ըստ Reuters–ի՝ ամենամյա արարողությունը, որն այս տարի կսկսվի փետրվարի 5-ին՝ Ինդիանապոլիսում, ավելի շատ հայտնի է խաղակեսյան իր շոուի և յուրահատուկ հեռուստատեսային գովազդների շնորհիվ, որոնք ցուցադրվում են ծրագրի ընթացքում, ֆուտբոլի հետ միաժամանակ:
Անցած տարի ավելի քան 162 միլիոն մարդ նայել է շոուն` այն դարձնելով տարվա ամենադիտված երաժշտական իրադարձությունը։ Այս մասին ևս հայտնել է Ազգայի ֆուտբոլի լիգան։









































