Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Լոռու մարզն ընդամենը 2,5 մլն դրամ պարտք ունի. Արթուր Նալբանդյան

Վերջին 15 տարիներին տեղական ինքնակառավարման մարմիններում մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«ՏԻՄ-երը Հայաստանում ամենակայացած ինստիտուտներից են: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր մարզին, ապա համայնքի աշխատանքները փորձում ենք ավելի թափանցիկ դարձնել, ինչն էլ հիմք է տալիս համայնքի` էլ ավելի արագ զարգացմանը:

Վերջին երեք տարիներին հատկապես կառավարության կողմից հստակ հանձնարարականներ են տրվել, տարածքային կառավարման նախարարությունը հետամուտ է համայնքների ֆինանսական հարցերում: Մեր մարզն ունի ընդամենը 2,5 մլն դրամ պարտք, որը մինչև տարեվերջ անպայման կմարվի, մինչդեռ տարիներ առաջ այդ թիվը հասնում էր տասնյակ միլիոնների:

Ուշադրություն ենք դարձնում համայնքների` ռեալ, իրատեսական բյուջե ունենալու խնդրին: Համայնքները վերջին տարիներին էլ ավելի ինքնուրույն են դառնում: Դրանք համայնքային ավագանու հետ համատեղ կառավարման ոլորտում լուրջ աշխատանքներ են տանում:

Մենք փորձում ենք, որքան հնարավոր է, համայնքներում մեծացնել միջազգային կառույցների դերը, երբեք չենք թաքցնում համայնքների խնդիրները: Փորձում ենք քննարկումների և հաշվետվությունների միջոցով գտնել խնդիրների լուծման ճանապարհները: Բնակչությունը մի փոքր պասիվ է. կամ մտածում են, որ իրենց մասնակցությունը ոչ մի բան չի փոխի կամ էլ շատ են վստահում համայնքային մարմիններին»,- կարծիք հայտնեց Արթուր Նալբանդյանը:

Անդրադառնալով այս տարվա ընթացքում մարզային 113 համայնքներում կատարված աշխատանքներին`Լոռու մարզպետը նկատեց` եթե այդ համայնքներում խնդիրներ են հայտնաբերվում, ապա տվյալ համայնքին շրջաբերականներ են ուղարկվում, որպեսզի խնդիրները վերացվեն և չկրկնվեն: Մարզպետարանի կողմից վերահսկողությունը անընդհատ կատարվում է, հանձնաժողովներ են ձևավորվում, որոնք էլ մարզերում իրականացնում են ֆինանսական և այլ բնույթի ստուգումներ:

Մարզերի համաչափ զարգացման շրջանակներում այս տարի պետբյուջեից Լոռու մարզին հատկացվել է 2 մլրդ 600 հազար դրամ: Այդ գումարները նպատակային ծախսելու համար հսկող մամիններ են ստեղծվում: Գումարները ծախսվում են դպրոցաշինության, ճանապարհաշինության, բնակֆոնդի և այլ խնդիրների լուծման նպատակներով:

Բնակչության հետ քննարկումներում խնդիրներ են հստակեցվում, և տրամադրված գումարների հաշվին դրանք լուծում են ստանում »,- նկատեց մարզպետը:
Նալբանդյանը նաև նշեց, որ ֆինանսական խախտումներ մարզում ևս հայտնաբերվել են, սակայն փոքր չափերի: «Դրանք ընդամենը հաշվարկային սխալներ են, մեծ ծավալի խախտումներ չեն հայտնաբերվել»,- տեղեկացրեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում