Saturday, 11 05 2024
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը

Սպահանի ուրանի հարստացման գործարանը լրջորեն տուժել է երկու օր առաջվա պայթյունից. իսրայելական հետախուզություն

Իսրայելական Mig News-ը՝ վկայակոչելով բրիտանական The Sunday Times պարբերականին, հայտնում է, որ օրեր առաջ Իրանի Սպահան քաղաքի մոտ տեղի ունեցած խորհրդավոր պայթյունը վնաս է հասցրել քաղաքի առանցքային միջուկային օբյեկտին։

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան իրանական Fars News լրատվական գործակալությունը հայտնել էր, որ տեղական ժամանակով ժամը 14.00-ին Սպահանում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկատվությունն անհետացել էր, ապա իրանական կողմն ընդհանրապես հերքել էր պայթյունի մասին լուրը։

Այս կապակցությամբ բրիտանական պարբերականը հավելում է, որ պայթյունը տեղի չի ունեցել զորավարժությունների ժամանակ, և որ այն մեծ վնաս է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտին։ Բրիտանական պարբերականն այս հարցում հենվում է իսրայելական հետախուզությունում ունեցած իր աղբյուրի վրա։

Աղբյուրն իր հերթին նման եզրահանգման է եկել արբանյակային նկարահանումների պատճառով, որոնց վրա երևում է, թե ինչպես է Սպահանի ուրանի հարստացման գործարանից ծուխ բարձրանում։ Աղբյուրի պնդմամբ՝ պայթյունն անկասկածորեն վնասել է միջուկային սարքավորումը, և դա «դժբախտ պատահար» չէ։

Հիշեցնենք, որ Սպահանում գտնվող ուրանի հարստացման գործարանը շահագործման է հանձնվել 2004 թվականին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում