Tuesday, 07 05 2024
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

Թուրքիան ձգտում է ԱՄՆ հնդկացիների հետ առևտրային մենաշնորհի տիրանալ

Մի քանի շաբաթ հետո, երբ թուրքական մեծածախս լոբբիստական ընկերությունները ԱՄՆ Արդարադատության նախարարություն ներկայացնեն իրենց պարտադիր հաշվետվությունները, կարվեն կարևոր բացահայտումներ իրենց ծածուկ գործունեության վերաբերյալ, որով փորձում են Կոնգրեսի միջոցով անցկացնել այնպիսի օրինագիծ, որը թուրքական ընկերություններին կշնորհի Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք։

Այս հաշվետվությունները կբացահայտեն այն անձանց ինքնությունը, ովքեր նպաստել են նոյեմբերի 17–ին Ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից «2011 թվականի Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձևի հաստատմանը՝ ձայների 27 կողմ և 15 դեմ հարաբերակցությամբ։

Չպետք է զարմանալ՝ իմանալով, որ այս անմեղ թվացող բանաձևը, որի նպատակն է «խթանել հնդկացի ցեղերի տնտեսական զարգացումը և նպաստել թուրքական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելուն» սահուն կերպով անցնում է Կոնգրեսում՝ պալատի որոշ անդամներին ֆինանսական միջոցների հոսքի ապահովման շնորհիվ, որը մոր կաթի նման անհրաժեշտ է քաղաքական մարդկանց:

Անշուշտ, սխալ ոչինչ չկա բնիկ ամերիկացիներին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում օգնելու մեջ, բացի այն, որ Կոնգրեսին խնդրել էին արտոնյալ մոտեցում ցուցաբերել միայն մի երկրի՝ Թուրքիայի նկատմամբ։ Տարօրինակ է, բայց Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ցանկանում էր ընթացք տալ այս արտասովոր և ապօրինի պահանջին՝ արհամարհելով Կոնգրեսի Հետազոտությունների ծառայության խիստ զգուշացումները, որ միայն մեկ երկրին հատուկ արտոնություն շնորհելը խախտում է ԱՄՆ-ի հիմնական առևտրային պայմանագրերի դրույթները. դրանք են՝ Առավել բարենպաստ ազգի ռեժիմը(MFN), Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիրը (NAFTA) և Համաշխարհային առևտրի կազմակերպության (WTO) համաձայնագիրը։

Ավելին, Կոնգրեսի համար ոչ մի անհրաժեշտություն չկար հաստատելու որևէ երկրի համար փորձնական ծրագիր, երբ միաժամանակ Հանձնաժողովը քննարկում էր առավել համապարփակ մի օրինագիծ՝ Պալատի թիվ 205 բանաձևը, որը բոլոր երկրների համար կապահովեր հավասար հնարավորություն հնդկացի ցեղերի հետ առևտրի և նրանց պատկանող հողերում ներդրումներ կատարելու համար։ Իրականում, Հնդկացի ցեղերի հարցերով բյուրոյի տնօրենը հավաստիացրեց, որ ինքն ունի թիվ 2362 բանաձևի հետ կապված լուրջ վերապահումներ։ Այդ իսկ պատճառով, նա նախընտրում է աջակցել թիվ 205 բանաձևի ընդունմանը, որը «կծառայեր միևնույն նպատակներին … ավելի լայն մասշտաբով»։ Երբ Մարիլենդ նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջոն Սարբեյնզը փորձեց բարեփոխում առաջարկել թիվ 2362 բանաձևում՝ ընդլայնելով պետությունների շրջանակը և ընդգրկելով Թուրքիայից բացի այլ երկրներ, իր առաջարկն անընդունելի ճանաչվեց տեխնիկական պատճառներով։

Քվեարկությունից առաջ մի քանի հայ-ամերիկյան և հունա–ամերիկյան կազմակերպություններ Պալատի Հանձնաժողովին հղեցին թիվ 2362 բանաձևի դեմ իրենց բողոք-նամակները՝ նշելով, որ Թուրքիային հնդկացի ցեղերին պատկանող հողերի նկատմամբ մենաշնորհային դիրք շնորհելն անընդունելի է և անօրինական։ Այս կազմակերպությունները բարձրացրել են հինգ առանցքային առարկություններ Կոնգրեսին Թուրքիային հատուկ արտոնություններ շնորհելու կապակցությամբ, քանի որ այդ երկիրը՝

1) մնում է միլիոնավոր հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն կատարողը, որը չի զղջում իր կատարածի համար,
2) շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, գրավված պահել Կիպրոսը, առճակատվել Իսրայելի հետ և վնաս հասցնել ԱՄՆ տարածաշրջանային շահերին,
3) սպառնում է ԱՄՆ–ի տնտեսական շահերին Միջերկրական ծովի շրջանում,
4) կապ ունի ապօրինի գործարքների մեջ կասկածվող ամերիկա-թուրքական կազմակերպությունների հետ,
5) աջակցում է Իրանին խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։

Թիվ 2362 բանաձևի պաշտպանները ծրագրում են այս օրինագիծն օգտագործել, նախքան ավելի համապարփակ թիվ 205 բանաձևի ընդունումը՝ Թուրքիայի համար առաջնահերթություն ապահովելու համար և նրան անարժան առավելություն շնորհելու այլ ազգերի նկատմամբ։ Թուրքիան կարող է այնուհետև բացառիկ առևտրային գործարքներ կնքել հնդկացի ցեղերի հետ 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս երկու լրացուցիչ ժամկետով՝ յուրաքանչյուրը 25 տարի՝ ընդհանուր 75 տարի։ Սա նշանակում է, որ մինչև այլ երկրների ընկերությունները հնարավորություն կունենան ստորագրելու հնդկացի ցեղերի հետ պայմանագրեր, թուրքական ընկերությունները խլած կլինեն առավել շահավետ գործարքները՝ թողնելով մյուսներին ձեռնունայն։

Հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձևի ընդունումից անմիջապես հետո ամերիկա-թուրքերը և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը շտապեցին տոնելու իրենց վաղաժամ հաղթանակը։ Նոյեմբերի 17–ին Ամերիկայում Թուրքիայի կոալիցիան մամլո հաղորդագրություն հրապարակեց՝ հայտնելով իրենց հրճվանքն առ այն, որ հանձնաժողովն ընդունել է բանաձևը և շուտով այն ամբողջությամբ կընդունվի Պալատի կողմից։ Միևնույն գիշերը, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում կազմակերպեց ընդունելություն «նշելու համար ամերիկա-հնդկացիների և Ալյասկայի բնիկների ժառանգության ամիսը և Պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձևի բարեհաջող ընդունումը»։ Թուրքիայի ականավոր դեսպան Նամիկ Թանն անձամբ թվիթեր սոցիալական ցանցում տեղադրել է իրենց ազգային տարազներով ամերիկա-հնդկացիների լուսանկարները, որոնք արվել են Դեսպանատանը տոնախմբությունների ժամանակ:

Դեսպանին պետք է հիշեցնել, որ վաղաժամ է հաղթանակ տոնել, քանի որ ոչ մի երաշխիքներ չկան, որ այս թերի օրինագիծը երբևէ կհասնի Պալատ, էլ չասած՝ Սենատ, քանի որ այն լրջորեն խախտում է մի շարք ամերիկյան առևտրային համաձայնագրեր։ Նույնիսկ եթե օրինագիծը հաստատվի Կոնգրեսի կողմից, ապա Ամերիկայի քաղաքացիական կազմակերպությունները և բազմաթիվ երկրներ դատեր կսկսեն արգելափակելու համար այս խտրական օրենսդրությունը։

Հեղինակը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրն է:

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում