Saturday, 27 04 2024
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ

Կոսովոյի ղեկավարությունը զբաղվել է մարդու օրգանների և թմրանյութերի վաճառքով

Եվրոպայում սկանդալ է հասունանւմ: Ողջ աշխարհը դեռ շարունակում է քննարկել WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը, հիմա էլ նոր սկանդալ է հասունանում Եվրոպայում` Կոսովոյի շուրջ:
Օրերս հայտնի է դարձել, որ Եվրոպայի խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովում հինգշաբթի օրը ներկայացվելու է շվեյցարացի Դիկ Մարտիի հատուկ զեկույցը, որը վերաբերում է Կոսովոյի իշխանությունների և այդ նորանկախ պետության շուրջ ստեղծված իրավիճակին:
Թեպետ զեկույցը դեռ չի հրապարակվել, սակայն արդեն հայտնի են մի շարք փաստեր, որոնք կարող են պայթյունի ազդեցություն ունենան եվրոպական քաղաքական շրջանակներում:
Ըստ այդ զեկույցի, որը Մարտին պատրաստել է վերջին 2 տարիների ընթացքում` հավաքելով փաստեր, հարցաքննելով բազմաթիվ վկաների, ինչպես նաև օգտագործելով եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալները, Կոսովոյի ազատագրության բանակի բժշկական ծառայության ղեկավարը կոորդինացրել է մարդու օրգանների և թմրանյութերի վաճառքը: Ընդ որում, Կոսովոյի վերջին ընտրություններում հաղթած Հաշիմ Թաչին գլխավորել է մեծ ցանց, որն իրականացրել է թմրանյութերի, մարդու օրգանների վաճառք, ինչպես նաև պատվիրված սպանություններ:
Ինչպես գրում է The Times-ը, Հաշիմ Թաչին, Կոսովոյի ազատագրության բանակի ամենահզոր մաֆիոզն է: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ այս զեկույցը լուրջ սկանդալ կառաջացնի Եվրոպայում, քանի որ ԱՄՆ և դաշնակիցները ծանոթ են եղել այս իրողությանը, սակայն աչք են փակել սրա վրա այն պարզ պատճառով, որ անհրաժեշտ էր այդ պահին ունենալ հզոր լիդեր, որը կկանգներ նորանկախ պետության գլուխ: Մարտին զեկույցում նշում է, որ Հաշիմ Թաչին և նրա «գործընկերները» հիմա ազատության մեջ են, քանի որ շատ վկաներ արդեն սպանված են, կամ նրանց այնպես են վախեցրել, որ նրանք չեն ցանկանա խոսել:
Մարտին նշում է, որ Թաչիի ցանցով վաճառվել են սերբ գերիների օրգանները: Իսկ վերջերս Կոսովոյում դատական գործ է սկսվել մի խումբ բժիշկների դեմ, որոնք Medicus կենտրոնում զբաղվել են օրգանների անօրինական փոխպատվաստմամբ:
Այս տեղեկություններին միանգամից արձագանքել են Կոսովոյի իշխանությունները՝ անվանելով հերյուրանք:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ կոչ է արել այս հարցը բարձրացնել որքան հնարավոր է՝ շատ տեղերում և լուրջ քննարկման առարկա դարձնել:
Սերբիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, թե ինքը չի կարծում, որ այս զեկույցից հետո Կոսովոն այլևս ապագա ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում