Saturday, 11 07 2026
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով

Անձնական հաշիվնե՞ր, թե՞ սկզբունքային հարցադրում

ՀՌԱԿ նախկին թե ներկա ատենապետ Հարություն Առաքելյանը հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը 2006 թվականին ԱՊՀ միջպետական բանկից 70 միլիոն դոլար վարկ է վերցրել «Նաիրիտ»-ի համար, որից միայն 39 միլիոն դոլարն է բյուջե մուտք արել, իսկ մնացյալ 31 միլիոնի ճակատագիրն անհայտ է: Որևէ երկրում երբ հնչում է այդպիսի հայտարարություն, այն էլ՝ տարածվում է ԶԼՄ-ներով, տեղի է ունենում իսկական սկանդալային պայթյուն:

Որևէ նորմալ երկրում արդեն իսկ կհնչեին իրավապահների հայտարարություններ, կառավարության բացատրություններ, որով կամ Հարություն Առաքելյանին կհրավիրեին ցուցմունք տալու, կամ նրան կմեղադրեին տարբեր պաշտոնատար անձանց հասցեին զրպարտություն անելու համար: Սակայն Հայաստանում լռություն է: Եվ հասկանալի է, թե ինչու է լռություն: Ոչ թե այդ հայտարարությունը կարևոր չէ, կամ ոչ թե դրան չեն հավատում, այլ պարզապես հանրությունը այդքան էլ մեծ նշանակություն չի տալիս 31 միլիոնին: Եվ ինչպես նշանակություն տա, եթե, ասենք, նույն ԶԼՄ-ները կարող են հրապարակել լուրեր այն մասին, որ, ըստ տարբեր ոչ պաշտոնական տեղեկությունների և հաշվարկների, երկրի նախկին նախագահը ունի մոտ 4 միլիարդ դոլարի հասնող կարողություն: Դրանից հետո էլ ի՛նչ 31 միլիոն կամ էլ ի՛նչ 131 միլիոն: Դրանով արդեն մարդ չես զարմացնի, աղմուկ չես առաջացնի, որովհետև դա արդեն կաթիլ է ծովում կամ օվկիանոսում:

Ընդհանրապես, Հայաստանի կոռուպցիոն ծովը կամ օվկիանոսը սահման չունի, թվում է անվերջ ու անհատակ, ուր արդեն կարելի է նետել ամեն ինչ՝ այն արդեն ունակ է ամեն ինչ կլանելու, և քանի որ սահման ու ափ էլ չկա, թվում է, որ ինչ ծանրության բան էլ նետես այդ օվկիանոսի մեջ, միևնույն է, չի գործելու արքիմեդյան օրենքը և սահմանադրական «էվրիկան»՝ երբ տարածքը վերջապես կլցվի և ջուրը կսկսի թափվել՝հանրությանը վերջապես ստիպելով սթափվել: Այդ կերպ էլ Հարություն Առաքելյանի բարձրացրած հարցին սպառնում է անփառունակ մոռացություն, ինչպես բոլոր այն աղմկոտ պոտենցիալով հարցերին, որոնք Հայաստանում պարբերաբար բարձրանում են և այդ կերպ էլ մարում:

Դրա պատճառը նաև այն է, որ հասարակությունը չի էլ հավատում այդ հարցերի անկեղծությանը: Այսինքն՝ հավատում են, որ կա այդպիսի խնդիր, կամ որ կարող էր լինել, որ գուցե ոչ թե 31, այլ ասենք 41 101 միլիոն է յուրացվել կամ կորել: Բայց հասարակությունն այդ ամենի հետևում տեսնում է միայն անձնական շարժառիթներ, քանի որ սկզբունքային խնդիրների մասին բարձրաձայնող մեր քաղաքական այրերի գերակշիռ մեծամասնությունը իրենց պահվածքով, իրենց քաղաքական կենսագրությամբ շատ քիչ են աչքի ընկնում սկզբունքայնությամբ:

Այդ կերպ էլ այժմ շատերը համոզված են, որ Հարություն Առաքելյանը ոչ այնքան հետապնդում է սկզբունքային հարցեր՝ ֆինանսական չարաշահումների հետ կապված, այլ այդ հարցերի գործածությամբ փորձում է հետապնդել առավել անձնական նշանակության հարցեր, որ արդեն տևական ժամանակ է՝ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի ակտիվ միջամտությամբ էր Առաքելյանի գլխավորած ՀՌԱԿ-ը տարիներ առաջ քանդվում և բաժանվում, ինչից ծնվում էր Ռամկավար-Արմենական կամ Արմենական-Ռամկավար անունը կրող կուսակցությունը, որի ձայնն այժմ կարծես թե չի լսվում:

Այնպես որ, Հարություն Առաքելյանից գուցե այդքան ջանք պետք չէ ապացուցելու համար, որ յուրացվել է 31 միլիոն դոլար, և թույլ են տրվել մեքենայություններ «Նաիրիտ»-ի հետ կապված, որքան ջանք պետք է իր հարցադրման անկեղծությունն ապացուցելու համար: Եվ, ըստ երևույթին, Տիգրան Սարգսյանն էլ կլռի և հարցն անուշադրության կմատնի այնքան, մինչև չզգա, որ Առաքելյանի անկեղծությունը համոզիչ է դառնում հանրության համար: Բանն այն է, որ իշխանությունը Հայաստանում մեղադրանքների լրջությունը ոչ թե դրանց իրավական ծավալով է չափում, որքան հանրության համար դրանց հեղինակի համոզչության աստիճանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում