2010թ հունվար-սեպտեմբեր ամիսներին ըստ ոլորտների գրանցվել են հետևյալ փոփոխությունները: Աճ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում` համապատասխանաբար 19.4%, 19.9% և 7.4%: Իսկ շինարարությունն ու գյուղատնտեսությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին շարունակել են անկում ապրել` համապատասխանաբար 5.2%-ով և 17.9%-ով, թեև սեպտեմբերին օգոստոսի համեմատ այս երկու ոլորտն էլ աճ են արձանագրել: