«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 19-ին` ժամը 21.10-ին, Սոտքի ոսկու հանքից ոսկու հանքանյութ գողանալու փորձ կատարելու պահին ոստիկանության ծառայողները բռնել և բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու:
Կատարվում է հետաքննություն: